Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Նա մեզ համար սրբարան է լինելու, 13 Դեկտեմբեր

    ՈրովՀեաև չար օրում Նա ծածկում է ինձ իր խորանի մեջ. Նա թաքցնում է ինձ Իր խորանի ծածուկ տեղում և բարձրաgնում է ինձ վեմի վրա։ Սաղմոս 2 7. 5:ԱԴ 363.1

    Անկեղծ, հավատարիմ քրիստոնյան ուրախություն ե սփոփանք ունի, որն անծանոթ է աշխարհին։ Աշխարհի համար դա գաղտ-նիք է։ Քրիստոնյայի հույսը հավերժական է և փառքով լի։ Այն հասնում է վարագույրի ներսի կողմը և հաստատ ու անշարժ խարիսխ է հոգու համար։ Երբ Աստծո բարկության փոթորիկը վրա հասնի ամբարիշտներին, այս հույսը հուսախաբ չի անի քրիստոնյաներին, նրանք թաքնված կլինեն «իր խորանի ծածուկ տեղում»։ԱԴ 363.2

    Մեզ տագնապալից ժամանակ է սպասում. Աստծո դատաստանները այցելելու են մեր աշխարհը։ Երկրի ազգերը պիտի դողան։ Ամենուրեք նեղություններ և դժվարություններ են լինելու. մարդկանց սրտերը վախից նվաղելու են։ Իսկ մենք ի՞նչ պետք է անենք այն օրը։ Թեև երկիրը երերա հարբածի նման և ճոճվի ճյուղի նման, եթե ապավինել ենք Աստծուն, ապա Նա կփրկի մեզ։ «Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում»։ «Որովհետև... դու Բարձրյալին քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի հասնի... Որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում»։ԱԴ 363.3

    Քրիստոսը տեսնում է պայքարի վերջը։ Այն ավելի ու ավելի կատաղի է դառնում։ Շուտով Նա պիտի գա և լիիրավ տիրի բոլոր երկրավոր բաներին։ Աշխարհում տիրող խառնաշփոթությունը, բռնությունն ու ոճրագործությունը Քրիստոսի խոսքերի իրականացումն է։ Այդ ամենը Նրա վերահաս գալստյան նշաններն են։ Իր գալստյան օրը Քրիստոսը պաշտպանելու է նրանց, ովքեր հետևել են Իրեն՝ ճանապարհին, ճշմարտությանն ու Կյանքին։ Նա խոստացել է լինել նրանց սրբարանը։ Նա ասում է նրանց. «Մտեք ձեր սենյակները և մի պահ թաքնվեք, մինչև ես մաքրեմ երկիրը անօրենությունից»։ԱԴ 363.4