Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Փորձնական ժամանակաշրջանն արագորեն մոաննում է իր ավարաին, 14 Դեկտեմբեր

    Անիրավություն գորձnղը թող էլ անիրավանա, և կեղտոտը թող էլ կեղտոտվի, և արդարը թող էլ արդարանա, և սուրբը թող էլ սրբվի։ Հայտնություն 22. 11:ԱԴ 364.1

    Բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ իրենց անուններր պահպանվեն կյանքի գրքում, պետք է այժմ իրենց փորձնական ժամկետի մնաց-յալ մի քանի օրվա ընթացքում խոնարհեցնեն իրենց անձերը Աստծո առաջ՝ զղջալով մեղքի համար ե ճշմարտապես ապաշխարելով։ Պետք է սրտի խոր, մանրազնին քննություն կատարվի։ Անլուրջ, թեթևամիտ ոգուց, որով հա-մակված են շատ քրիստոնյա անվանվողներ, հարկավոր է ազատվել։ Լուրջ պայքար է սպասում բոլոր նրանց, ովքեր կամենում են հաղթահարել չար հակումները, ովքեր ձգտում են իշխել իրենց վրա։ Պատրաստության աշխատանքն անհատական է։ Մենք խմբերով չենք փրկվում։ Մեկի մաք-րությունն ու նվիրվածությունը չեն լրացնելու այդ որակների պակասը մյուսի մոտ։ Յուրաքանչյուր ոք պետք է ստուգվի և գտնվի անարատ և անբիծ։ԱԴ 364.2

    Հանդիսավոր են այն իրադարձությունները, որ կապված են քավության եզրափակիչ աշխատանքի հետ։ Չափազանց կարևոր են դրանում րնդ— գրկված շահերը։ Երկնային սրբարանում այժմ դատավճիռ է կայացվում։ Աստծո սարսափազդու ներկայությամբ պետք է քննվի մեր կյանքը։...ԱԴ 364.3

    Երբ քննչական դատաստանի աշխատանքն ավարտվի, ամեն մեկի ճակատագիրը կվճռվի կա՜մ դեպի կյանք, կա մ դեպի մահ։ Փորձնական ժամկետը ավարտվելու է երկնքի ամպերով Տիրոջ հայտնվելուց քիչ առաջ։ Շատ վտանգավոր է նրանց վիճակը, որոնք, արթուն լինելուց հոգնելով, շրջվում են դեպի աշխարհի հմայքները։ Մինչ գործարար մարդը կլանված է շահի մոլուցքով, հաճոյասերը բավականություն է փնտրում, իսկ նորա-ձևության դուստրը կարգի է բերում իր զարդերը, հնարավոր է, որ հենց այդ պահին ողջ երկրի Դատավորը հռչակի հետևյալ դատավճիռը. «Դու կշռվեցիր և թեթև գտնվեցիր»։ԱԴ 364.4

    Գողի նման լուռ և աննկատելի կգա այն վճռական ժամը, երբ յուրա-քանչյուրի ճակատագիրը վճռված կլինի, երբ մեղավորին այլևս տրտ-մություն չի առաջարկվի։ «Արդ՝ արթուն եղեք, ...... որ չլինի թե հանկարծ գալով ձեզ քնած գտնի»։ԱԴ 364.5