Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Նա մեզ կանչում է հարսանյաց ընթրիքի, 15 Դեկտեմբեր

    Երանելի են բոլոր նրանք, որ կանչված են Գառան Հարսանիքի ըթրիքին։ Հայտնություն 19 9:ԱԴ 365.1

    Տեր Հիսոէսն Իր ողորմության և առատ շնորհի ցուցաբերման միջո-ցով փորձեր Է անում ազդելու մարդկանց սրտերի վրա։ Նա այնքան զարմանալի փոփոխություններ Է կատարում, որ սատանան, իր ցնծագին պարծենկոտությամբ հանդերձ, Աստծո և Նրա կառավարության օրենքնե-րի դեմ միավորված իր բոլոր չար ուժերով մեկտեղ, կանգնած դիտում Է այդ մարդկանց՝ որպես իր սոփեստությունների և մոլորությունների համար անառիկ ամրոցներ։ Նրանք նրա համար անհասկանալի գաղտնիք են։ Աստծո հրեշտակները՝ սերովբեներն ու քերովբեները, այն ուժերը, որոնց հանձնարարված Է համագործակցել մարդկանց հետ, զարմանքով և ուրախությամբ նայում են, թե ինչպես են ընկած մարդիկ՝ երբեմնի բարկու-թյան զավակները, Քրիստոսի դաստիարակչական աշխատանքի միջոցով աստվածակերպ բնավորություն ձեռք բերում՝ ձևավորվում՝ դառնալով Աստ-ծո որդիներ և դուստրեր, որոնք կարևոր դեր են խաղալու երկնքի գործերում և նվաճումներում։ԱԴ 365.2

    Քրիստոսն օժտել Է Իր եկեղեցին առատ ունակություններով, որպեսզի Իր փրկված, գնված սեփականությունից փառքի մեծ եկամուտ ստանա։ Եկեղեցին, որին շնորհված Է Քրիստոսի արդարությունը, Նրա գանձարանն Է, որտեղ փա պես և վերջնականորեն պետք Է երևա Նրա ողորմության, սիրո և շնորհի հարստությունը։ Նրա միջնորդական աղոթքի մեջ արված այն հայտարարությունը, որ Հոր սերը մեր նկատմամբ նույնքան մեծ Է, որքան Իր՝ միածին Օրդու հանդեպ, և որ մենք լինելու ենք Նրա հետ այնտեղ, ուր Ինքն Է՝ հավիտյան մեկ Քրիստոսի և Հոր հետ, զարմանք և մեծ ուրախություն Է պատճառում երկնային զորքին։ Նրա Սուրբ Հոգու հարուստ, լիառատ պարգևը պետք Է փնի որպես Նրա եկեղեցուն շրջապատող կրակե պատ, որը դժոխքի ուժերը անկարող են հաղթահարել։ Քրիստոսը՝ մեծ Կենտրոնը, որից բխում Է ողջ փառքը, նայում Է Իր ժողովրդին որպես Իր բոլոր տառապանքների, նվաստացման և սիրո վարձը, Իր փառքի լրացումը։ «Երանելի են բոլոր նրանք, որ կանչված են Գառան հարսանիքի ընթրիքին»։ԱԴ 365.3