Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Բոլոր ազգերը հավաքվում են դատաստանի համար, 20 Դեկտեմբեր

    Ու նրա առաջ պիտի Հավաքվես բոլոր ազգերը, և նա նրանg մմյանցից պիտի զատի, ինչպես մի Հովիվ, որ զատում է ոչխարները այծերից; Աատթեոս 25. 32:ԱԴ 370.1

    Դատը տեղի է ունենալու բոլոր աշխարհների ներկայությամբ, քա-նի որ այդ դատի ժամանակ պետք Է արդարացվի Աստծո կա-ռավարությունը, և Նրա օրենքը ճանաչվի որպես «սուրբ և արդար և բարի»։ Ապա յուրաքանչյուր գործ պիտի քննվի և դատավճիռ պետք Է կայացվի ամեն մեկի վերաբերյալ։ Մեղքն այն ժամանակ գրավիչ չի թվա, այլ կերևա իր ողջ սոսկալի մեծությամբ։ԱԴ 370.2

    «Ու նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը»։ Ամեն գործ՝ փոքր թե մեծ, կբացահայտվի և կմերկացվի։ Այն, ինչն աննշան բան Է համարվել այստեղ, կերևա այնպես, ինչպես կա։ Որբևայրու երկու լուման իր արժանի գնահատականը կստանա։ Մեկ բաժակ սառը ջուր առաջարկելը, բանտ այցելելը, սովածին կերակրելը, այս ամենը պիտի ստանան իրենց պարգևատրումը։ Չեն մոռացվի նաև չկատարված պարտականությունն ու եսասիրական ձգտումները։ Աստծո գահի շուրջ կայանալիք բաց դատի ժամանակ այս ամենը բոլորովին այլ կերպարանք կստանա, քան այն ժա-մանակ, երբ կատարվել Էր։ Ակնհայտ կդառնա, որ այդ եսամոլական հա-ճույքներն ու սեփական ցանկությունների բավարարումը մարդուն դարձ-րել են ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Մակայն կարիք չկա, որ որևէ մեկը խաբվի, և դա մեզ հետ տեղի չի ունենա, եթե լիովին պատկա— նել ենք Քրիստոսին, հետևել Նրան ինչպես բարի համբավ վայելելիս, այնպես Էլ՝ չարախոսվելիս։ԱԴ 370.3

    Բնավորությունը, որը մենք ցուցաբերում ենք այսօր, վճռում Է մեր ապագա ճագատագիրը։ Երկնային երջանկությունը ձեռք Է բերվում Աստ-ծո կամքին ներդաշնակելու միջոցով, և եթե մարդիկ դառնան թագավորա-կան ընտանիքի անդամներ երկնքում, ապա դա կլինի այն պատճառով, որ նրանց համար երկինքը սկսվել Էր երկրի վրա... Արդարներն ամեն շնորհ, ամեն թանկագին, սրբագործված ունակություն կտանեն վերին սրահներ ե երկիրը կփոխանակեն երկնքի հետ։ Աստված գիտի, թե երկրի վրա ովքեր են Իր թագավորության հավատարիմ և նվիրյալ հպատակները, և նրանք, ովքեր կատարում են Նրա կամքը երկրի վրա, ինչպես այն կատարվում Է երկնքում, կդառնան վերին թագավորական ընտանիքի անդամներ։ԱԴ 370.4