Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք ստանnւմ ենք կյանքի պսակը, 21 Դեկտեմբեր

    Երանելի է ախ մարդը, որ Համբերում է փորձությանը, որովՀետև, եթե փորձվելով ընտիր գտնվի, կստանա կյանքի պսակը, որը §երը խոստացավ իրեն սիրողներին։ Հակոբոս 1. 12:ԱԴ 371.1

    Երբ Տերը հավաքի իր գոհարները, բոլորը հաճույքով կդիտեն հա-վատարիմներին, անկեղծներին և ազնիվներին։ Հրեշտակները այդպիսիների համար աստղազարդ պսակներ են պատրաստում, որոնց վրա պիտի շողշողալով արտացոլվի Աստծո գահի ճառագող լույսը։ԱԴ 371.2

    Խոսիր երկնային բաների մասին։ Խոսի՛ր Հիսուսի. Նրա գրավչության ու փառքի, քո հանդեպ տածած Նրա անշեջ սիրո մասին, ե թող սիրտդ լցվի սիրով և երախտագիտությամբ Նրա նկատմամբ, ով մեռավ, որպեսզի փրկի քեզ։ O՜, պատրաստվի ր Տիրոջդ խաղաղությամբ դիմավորելու։ Նրանք, ովքեր պատրաստ են, շուտով ստանալու են անթառամ կյանքի պսակներ և հավիտյան ապրելու են Աստծո թագավորության մեջ Քրիստոսի, հրեշտակների և Քրիստոսի թանկագին արյամբ փրկվածների հետ։ԱԴ 371.3

    Սպասողներն են, որ պիտի պսակվեն փառքով, պատվով ե անմա-հությամբ։ Պետք չէ խոսել... աշխարհի պատիվների կամ նրա մեծ մարդ-կանց փառքի մասին։ Այս ամենն ունայնություն է։ Եթե միայն Աստծո մա-տը դիպչի նրանց, նրանք շուտով դարձյալ դեպի հող կդառնան։ Ես անան-ցանելի, հավիտենական, մշտնջենավոր պատիվ եմ ուզում, ուզում եմ այն պսակը, որն ավելի ճոխ է որևէ թագավորի գլուխը երբևէ զարդարած պսա—կից։ԱԴ 371.4

    Այն օրը փրկվածները պիտի ցոլան Հոր և Նրա Որդու փառքով։ Երկ-նային հրեշտակները, իրենց ոսկե քնարներին զարկելով, ողջունելու են Թ՜ագավորին և Նրա հաղթանշանը՝ նրանց, ովքեր լվացվել և ճերմակացել են Գառան արյամբ։ Բարձր կհնչի հաղթանակի երգը՝ ցնծությամբ լցնելով ողջ երկինքը։ Քրիստոսը հաղթել է։ Նա մտնում է երկնային արքունիք Իր արյամբ փրկվածների ուղեկցությումբ, որոնք վկաներն են այն բանի, որ Նրա տառապանքն ու անձնազոհությունը զուր չեն եղել։ԱԴ 371.5