Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ոտում ենք կյանքի ծառից, 24 Դեկտեմբեր

    Ով որ Հաղթի, ես նրան թույլ կտամ ուտելու կյանքի ծառիg, որ գտնվում Է Աստծո դրախտի մեջ։ Հայտնություն 2. 7:ԱԴ 374.1

    Նկատի առնելով Տիրոջ մոտալուտ գալուստը՝ որքան ջանադիր պի-տի լինենք աստվածակերպ բնավորությաններ ձևավորելու մեջ։ԱԴ 374.2

    «Ես եմ Ալֆան և Օմեգան, սկիզբը և վերջը, առաջինը և վերջինը։ Երանելի են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իրավունք ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով»։ Մի՞թե չարժե ճիգ թափել սրա համար։ Կորցնելով երկինքը՝ կորցնում ենք ամեն ինչ, ուստի մեզանից ոչ մեկը չի կարող իրեն նման բան թույլ տալ։ Կարո՞ղ ենք արդյոք դժբախտ լինել, եթե հիշենք հաղթողին սպասող հավիտենական ուրախությունը և ապավինենք Քրիստոսին՝ բնավորության կատարելության ձգտելիս։ Սի՞թե պիտի դժբախտանանք՝ հետնելով Քրիստոսի անձնուրացության ու ծառայության օրինակին։ԱԴ 374.3

    Մենք ձգտում ենք Աստծո կյանքին համապատասխան կյանքի, ուստի մեր բնությունը պիտի ներդաշնակի Աստծո կամքին։ Մենք պետք է այնպես վարենք մեր կյանքի ընթացքը, որ կարողանանք վստահությամբ մոտենալ Աստծուն և բանալ Նրա առաջ մեր սրտերը՝ պատմելով նրան մեր կարիքների մասին և հավատալով, որ Նա լսում է և մեզ շնորհ և ուժ կտա՝ Աստծո Խոսքի սկզբունքները կենսագործելու համար։ Մեր ցանկությունը երկինքն է, հաղթողի պսակը, Աստծո քաղաք մտնելը, Աստծո դրախտում աճող կենաց ծառից ուտելը։ Մենք փափագում ենք տեսնել Թագավորին Նրա ողջ գեղեցկությամբ։ Ուստի եկեք ամեն օր մեր հայացքները բևեռենք Քրիստո-սին՝ մարդկային բնավորության կատարելությանը, և կառչելով Նրա աստվածային էությանը՝ աստվածային ուժ կունենանք, որը կօգնի մեզ հաղթահարել յուրաքանչյուր չար հակում և ցանկություն։ԱԴ 374.4

    Ես շնորհակալ եմ Աստծուց իմ կյանքի համար։ Ես ունեմ հավատ, որով նայում եմ դեպի ապագան և տեսնում կյանքի ծառը։ Նրա վրա պտուղներ են աճում, իսկ ծառի տերևները ազգերի բժշկության համար են։ Այն փառքի թագավորությունում այլևս չկան կոտրված սրտեր, տխրություն, մեղքեր, վիշտ և տառապանք։ԱԴ 374.5