Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Օրենքը սուրբ, արդար ու րարի է, 3 Փետովար

    Ուրեմն օրենքը սուրբ է և պաւովիրսնն էլ սուրբ և արդար և բաբի։ Հււnվմայեgիս 7: 1 2:ԱԴ 39.1

    Որպես տիեզերքի Գերագույն Տիրակալ, Աստված օրենքներ է հիմնել կառավարելու համար ոչ միայն բոլոր կենդանի էակներին, այլև բնության բոլոր երևույթները։ Ամեն բան՝ մեծ թե փոքր, կենդանի թե անկենդան, գտնվում են հաստատուն օրենքների տակ, որոնք չեն կարող անտեսվել։ Այս կանոնը բացառություն չունի, քանզի Աստծո ձեռքի գործերից և ոչ մեկը չի մոռացվել Արարչի կողմից... Երկրի վրա միայն մարդը՝ արարչագործության պսակը, ունի աստվածատուր գիտակցություն՝ Աստծո օրենքի սրբազան պահանջները հասկանալու համար, և սիրտ, որ կարող է սիրել դրանք որպես սուրբ, արդար և բարի, ուստի մարդուց անհապաղ և կատարյալ հնազանդություն է պահանջվում։ԱԴ 39.2

    Այս օրենքը արգելում է ամեն ճնշում՝ ծնողների և ամեն անհնազան-դություն՝ երեխաների կողմից։ Տիրոջ սիրտը լի է սիրառատ բարությամբ, ողորմությամբ ու ճշմարտությամբ։ Նրա օրենքը սուրբ, արդար ու բարի է, և թե ծնողները, թև երեխաները պիտի պահեն այն։ Այն կանոնները, որ պետք է կարգավորեն ծնողների և երեխաների կյանքը, բխում են անհուն սիրով լեցուն սրտից, և Աստված առատապես կօրհնի Իր օրենքը իրենց տանը կիրառող ծնողներին, ինչպես նաև դրան հնազանդող երեխաներին։ Պիտի զգացվի ողորմության և արդարության միացյալ ազդեցությունը։ «Ողորմություն ե ճշմարտություն իրար կհանդիպեն, արդարություն և խաղաղություն իրար կհամբուրեն»։ Այս գաղափարներով դաստիարակված ընտանիքները կքայլեն Տիրոջ ճանապարհներով՝ արդարություն և իրավունք գործելով։ԱԴ 39.3

    Թող երիտասարդները նայեն աստվածային չափանիշին ու չբավա-րարվեն ցածր նպատակներով... Մի երկմտեք, այլ հաստատուն քայլեք Հիսուս Քրիստոսի զորությամբ ու շնորհով։ Նրան է տրված ողջ իշխա-նությունը երկնքում ու երկրի վրա։ Պատսպարվեք Հիսուս Քրիստոսում ու հավատով ուխտ կապեք Նրա հետ, որ սիրելու և ծառայելու եք Իրեն։ԱԴ 39.4

    Քանի որ Աստծո օրենքը «սուրբ և արդար և բարի» է, աստվածային կատարելության արտացոլումն է, ուստի այդ օրենքին հնազանդվելու միջոցով ձևավորված բնավորությունն էլ սուրբ կլինի։ Քրիստոսը նման բնավորության կատարյալ օրինակ է։ԱԴ 39.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents