Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Տանը, 6 Փետովար

    Նաև քո աան գրանիքի և դոների վրա դրիր նրանք։ երկրորդ Օրինաց 6:9:ԱԴ 42.1

    Ամենավաղ ժամանակներից Իսրայելի ճշմարիտ հավատացյալները մեծ ուշադրություն են դարձրել կրթության հարցին: Տերը պատվիրել էր, որ երեխաներին մանկությունից դասեր տան Իր բարության ե մեծության մասին, հատկապես ինչպես դա բացահայտված էր Իր օրենքում և ցույց տրված Իսրայելի պատմության մեջ։ԱԴ 42.2

    Երգի և աղոթքի, ինչպես նաև մանկական մտքին հասանելի Սուրբ Գրքի դասերի միջոցով հայրերն ու մայրերը պետք է սովորեցնեին իրենց երեխաներին,որ Աստծո օրենքը Նրա բնավորության արտահայտությունն է, և երբ օրենքի սկզբունքները սրտով ընդունվում են, մտքի ու հոգու վրա գծագրվում է Աստծո պատկերը։ԱԴ 42.3

    Եթե Մովսեսի համար կարևոր էր մարմնավորել ձևակերպել պատվիրանները սրբազան երգի մեջ, որպեսզի անապատով գնալիս երեխաները սովորեին համար առ համար երգել օրենքը, ապա որքան անհրաժեշտ է այսօր մեր երեխաներին սովորեցնել Աստծո Խոսքը։ԱԴ 42.4

    Իսկական երջանկությունը թե՛ այս և թե՛ ապագա կյանքում կախված է «Այսպես է ասում Տերը» կարգախոսով ղեկավարվելուց... Թող Քրիստոսի կյանքը օրինակ հանդիսանա։ Սատանան ամեն հնարավոր միջոց կձեռնարկի վերացնելու համար աստվածապաշտության այս բարձր չափանիշը՝ ներկայացնելու) այն որպես չափազանց խիստ։ Ձեր խնդիրն է՝ վաղ հասակից բացատրել ձեր երեխաներին, որ իրենք ստեղծված են Աստծո պատկերով։ Քրիստոսը եկաւ) այս աշխարհ՝ որպես կենդանի օրինակ, թե ինչպիսին պետք է լինեն իրենք, և այն ծնողները, ովքեր ասում են, թե հավատում են մեր օրերին վերաբերող ճշմարտությանը, պետք է սովորեցնեն իրենց երեխաներին սիրել Աստծուն ու հնազանդվել Նրա օրենքին։ Սա ամենամեծ և ամենակարևոր գործն է, որ հայրերն ու մայրերը կարող են անել։ԱԴ 42.5

    Ընտանիքներում բարենոյտգման մեծ շարժում պետք է սկսվի։ Հնազանդությունն Աստծո օրենքին զորեղ խթան է աշխատասիրության, տնտեսողության, ճշմարատախոսության ու մարդկանց միջև ճիշտ փոխհարաբերություններ հաստատելու համար։ԱԴ 42.6

    Պատահական չէ, որ մարդը չափահաս տարիքում լինում է ազնվաբարո և բազմակողմանիորեն զարգացած։ Դա վաղ պատանեկության հասակում բնավորության կերտման, ինչպես նաև ընտանիքում Աստծո օրենքի կիրառման հետևանքն է։ԱԴ 42.7