Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք հավիտենական կյանքի հավասաիացում ունենք, 10 Փետովար

    Երանելի են նրա պատվիրանները պաՀողսերը. որ նրանgը կլինի իշխանուՒճյունը կյանքի ժառի վրա, և քագաքի դռնով ՛ներս կմտնեն։ ՀայսւնուՒժյուն 22: 14:ԱԴ 46.1

    Ցանկասեր մարդու սիրտը ամբողջապես նվիրված է երկրավոր բաներին։ Երկնայինը չի ձգում նրան։ Նա հավիտենականության փառքը ստորադասում է ժամանակավոր կլանող հետաքրքրություններին։ Երկրային հարստություն տենչալով՝ անտեսում է երկնային գանձը։ Ապագա կյանքի պահանջներն արհամարվում են, այս կյանքի շահերն են իշխում նրա վրա...ԱԴ 46.2

    Քրիստոսն ավելի վեհասքանչ աշխարհ է պատկերում մեր առջև։ Նա ներկայացնում է հիմքերի վրա հաստատված քաղաքի քաղաքացիության առավելությունները, որի ստեղծողն ու կառուցողը Ինքն Աստված է։ Նա մոտեցնում է մեզ անսահմանության շեմին ու ցույց տափս նրա ողջ փառ-քը՝ հավաստիացնելով, որ այն հասանելի է բոլոր նրանց, ովքեր Աստծո օրենքներին ներդաշնակ կյանք են վարում։ Եհովայի օրենքներին հնա-զանդվելով՝ մարդկային ընտանիքը կարող է դառնալ միացյալ երջանիկ ընտանիք Աստծո քաղաքում, մինչդեռ նրանց համար, ովքեր անարգում են Տիրnջ կամքը, այնտեղ տեղ չկա։ Բոլոր նրանք, ովքեր կամենան, կարող են հավիտենական կյանք ստանալ, սակայն այն պայմանով, որ իրենց սե— փական օրենքներին հետևելու փոխարեն այս կյանքում առաջնորդվեն Աստծո օրենքով... Հոր կամքին ներդաշնակ կյանքով ապրողներին Քրիս-տոսը կշնորհի Իր կյանքի առաքինությունները։ԱԴ 46.3

    Կարծում եք, թե պատվիրանը պահողները պիտի վշտանան ու սգա՞ն, երբ Աստծո Ոսկե Քաղաքի մարգարտե դարպասները բացվեն, ու իրենց ուրախությամբ ողջունեն։ Երբեք։ Նրանք պիտի ցնծան, որ այլևս օրենքի ստրկության տակ չեն, այլ պահել են Աստծո օրենքն ու այդ պատճառով ազատ են նրանից։ Նրանց իրավունք է տրվելու կյանքի ծառի պտուղը ճա-շակելու, նրա բուժիչ տերևներից օգտվելու։ԱԴ 46.4

    Երկնքի Աստվածը օրհնություն է տափս նրանց, ովքեր պահում են Իր պատվիրանները։ԱԴ 46.5

    Նա, ով երկրի վրա հավատարիմ է եղել «քչի մեջ”, փառքի անվախճան աշխարհում «շատի վրա” կկարգվի։ԱԴ 46.6