Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Քրիստոսք մեծարեց ու փաոավորեց օրենքը, 11 Փետովար

    Sերը Հավանեց նրան իր արդարուՒժյան Համար, նա օրէնքը մեժաgրեg և փւսռավորեg։ եսւսյիա 42: 2 1:ԱԴ 47.1

    Աստծո կառավարման օրենքը պետք է մեծարվեր Աստծո Միածին Որդու մահվան միջոցով։ Քրիստոսն Իր վրա վերցրեց աշխարհի մեղքը։ Աստծո Որդու մարմնավորման և մահվան միջոցով է միայն, որ լրացվում են մեր պակասությունները։ Նա կարողացավ տոկալ աստվածային աջակցության շնորհիվ։ Դիմագրավեց, քանզի անհավատարմության կամ մեղքի բիծ անգամ չուներ։ Քրիստոսը հաղթանակեց հանուն մարդու՝ կրելով վերջինիս հասանելիք արդարացի պատիժը։ Նա մարդկանց համար հավիտենական կյանք ապահովեց՝ միևնույն ժամանակ փառավորելով օրենքն ու մեծարելով այն։ԱԴ 47.2

    Յուրաքանչյուր անձ պարտավոր է քայլել մարդկությանը տրված Քրիստոսի մեծ օրինակի հետքերով։ Նա ասաց. «Ես պահեցի Իմ Հոր պատվիրանները»։ Փարիսեցիները կարծում էին, թե Նա ջանում է նվազեցնել Աստծո օրենքի պահանջները, սակայն Նրա զրնգուն ձայնը հայտարարեց ի լուր ամենքի. «Մի կարծեք, թե ես եկա օրենքր կամ մարգարեները քանդեր. ես չեկա քանդելու, այլ կատարելու։ Որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, մինչև որ երկինքն ու երկիրը չանցնեն, օրենքիցը մի կետ կամ մեկ փոքրիկ նշանագիր չի անցնի, մինչև որ բոլորը չկատարվի»։ԱԴ 47.3

    Քրիստոսը եկավ օրենքը մեծարելու և փառավորելու, եկավ փառաբա-նելու այն «հին պատվիրանը, որ ի սկզբանե ունեիք»։ Հետևաբար օրենքն ու մարգարեները անհրաժեշտ են։ Հին Կտակարանը պետք է մեզ, որպեսզի բերի դեպի Նոր Կտակարանը, որը ոչ թե գրավում է Հին Կտակարանի տեղը, այլ ավելի հստակ է դարձնում փրկության ծրագիրը՝ բացահայտելով զոհաբերությունների և ընծաների ողջ համակարգի նշանակությունը, ինչպես նաև այն խոսքի, որ ի սկզբանե ունեինք։ Յուրաքանչյուր անձից կատարյալ հնազանդություն է պահանջվում, իսկ հնազանդվելով Աստծո արտահայտված կամքին՝ Քրիստոսի հետ մեկ եք դառնում... Նրա մասին գրված է. «Ահա ես գափս եմ. գրքի տոմսում գրված է իմ մասին. Քո կամքը կատարել կամեցա, ով Աստված, և քո օրենքն իմ սրտի մեջ է»։ԱԴ 47.4