Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աստծո օրենքը սիրող հազարավորների հանդեպ ցուցաբերված ողորմութուն, 16 Փետովար

    Եվ կողորէմ նրանg մինչև Հազար ազգր, որ սիրում՝ էն ինձ և իմ պասıվիրանները պաՀում Ելիy 20: 6:ԱԴ 52.1

    Տասը պատվիրանները, որ Քրիստոսը տվեց Սինա լեռան վրա, բացահայտում էին Աստծո բնավորությունը և հայտնում աշխարհին ողջ մարդկության հանդեպ ունեցած Նրա իրավազորության մասին։ Այդ Տասնաբանյա Օրենքը, որն արտահայտում է մարդկությանը երբևէ ներկայացված ամենավեհ սերը, Աստծո ձայնն է, որ խոստումով դիմում է մարդուն երկնքից. «Այսպես վարվիր, ու չես ընկնի Սատանայի իշխանության ու վերահսկողության տակ»։ Այդ օրենքը արգելքների հավաքածու չէ, չնայած որ կարող է այդպես թվալ։ Այն ասում է. «Արա և ապրիր”... Տերը տվել է Իր սուրբ պատվիրանները որպես Իր արարած էակներին ամեն կողմից պաշտպանող պատ։ԱԴ 52.2

    Աստված արեց այն ամենը, ինչ կարող էր՝ ձեր հանդեպ ունեցած Իր մեծ սերն ու տրտմությունը դրսևորելու համար։ Նա «այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Ուստի ապավինենք Աստծո սիրո հավաստիացմանը։ Աստված սիրեց մեզ ոչ թե ի պատասխան մեր սիրո, այլ «երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ»՝ լիարժեքորեն ապահովելով մեր փրկությունը։ Թեև անհնազանդության պատճառով արժանի էինք Աստծո անբարեհաճությանն ու դատապարտությանը, սակայն Նա չւքեց մեզ, չթողեց, որ մեր սահմանափակ ուժերով պայքարենք թշնամու զորության դեմ։ Երկնային հրեշտակներն են պատերազմում մեր փոխարեն, ու նրանց հետ համագործակցելով՝ կարող ենք հաղթանակ տանել չար ուժերի նկատմամբ... Երբ հավատով մոտենում ենք Աստծուն, Նա էլ մոտենում է մեզ՝ ընւրոնելով Իր ընտանիք ու դարձնելով մեզ Իր որդիներն ու դուստրե— րը։ԱԴ 52.3

    Իրեն հավատարմորեն ծառայողներին Աստված տրտմություն է խոստանում ոչ թե մինչև երրորդ և չորրորդ, այլ մինչև հազարերորդ սերունդը։ԱԴ 52.4

    Աստծո ողորմություններն անհամար են, և նրանք, ովքեր գնահատում են Քրիստոսի սերը, իսկապես կսրբվեն ու կմիանան Քրիստոսին՝ իրենց կենդանի Առաջնորդին։ Նրանք՝ որպես թանկագին զավակներ, կհետևեն Աստծուն։ԱԴ 52.5