Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ուրիշ աստվածներ պիտի չունենանք, 19 Փետովար

    Բաgի ինձանիg ուրիշ աստվաժներ չունենսաս: ելիy 20: 3:ԱԴ 55.1

    Տասը պատվիրանները տասը խոստումներ են, որ տրված են մեզ՝ տիեզերքը ղեկավարող օրենքին հնազանդվելու պայմանով։ԱԴ 55.2

    Աստվածաշնչի էջերում չկա որևէ բարոյական պատվիրան, որ չպա-րունակվի Աստծո մատով երկու քարե սալերի վրա գրված օրենքում։ Դրա պատճենը հանձնվեց Մովսեսին Սինա սարի վրա։ Առաջին չորս պատվի-րանները պարտավորեցնում են մարդուն ծառայել Աստծուն ամբողջ սըր— տով, ամբողջ անձով, ամբողջ մտքով ու զորությամբ։ Սա ներառում է մար-դուն ամբողջությամբ։ Սրա համար այնպիսի բոցաշունչ, այնքան ուժգին սեր է պահանջվում, որը թույլ չի տա, որ մտքում կամ սրտում որևէ բան մրցակցի Աստծուն։ Այդ դեպքում մարդու գործերը երկնային ստորագրու-թյուն կկրեն։ Ամեն ինչ երկրորդական է Աստծո փառքի համեմատ։ Առաջին տեղում մեգ համար պետք փնի երկնային Հայրը, Ում պիտի քնքշորեն սի-րենք՝ որպես մեր ուրախություն, հարստություն, լույս, կարողություն և հավիտենական բաժին։ԱԴ 55.3

    Թող մարդիկ երկրպագեն և ծառայեն Տեր Աստծուն ու միմիայն Նրան։ Թ՜ող ոչ ոք չաստվածացնի իր հպարտությունն ու չծառայի նրան։ Թող դրամը չդառնա աստված։ Եթե ցանկասիրությունը չվերահսկվի մտավոր բարձր ուժերի կողմից, ապա ստոր կրքերը իշխանություն ձեռք կբերեն ողջ էության վրա։ Այն ամենը, ինչը չափից դուրս խոհերի և հիացմունքի առարկա է դառնում՝ կլանելով միտքը, աստված է, որ փոխարինում է Տիրոջը։ԱԴ 55.4

    Միայն Եհովան՝ հավիտենական, ինքնագո, անստեղծ էակը, ամեն բանի աղբյուրն ու նեցուկը, իրավունք ունի մեծագույն ակնածանք և երկրպագություն ակնկալելու։ Միայն Աստծուն մարդը պետք է տա առաջ— նայնnıթյուն իր սիրո և ծառայության մեջ։ Եթե փայփայում ենք որևէ բան, որ նվազեցնում է մեր սերը Աստծո հանդեպ կամ խանգարում ծառայել Նրան, ապա մենք ստեղծում ենք մեզ համար ուրիշ աստված։ԱԴ 55.5