Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Չպիտի’ ստենք կամ կեղծ վկայություն տանք, 27 Փետովար

    Քո դրաgու դեմ սուտ վկայուՒժյուՆ մի աՆիր։ ելիy 20:16ԱԴ 63.1

    Իններորդ պատվիրանը պահանջում է, որ հետևենք բացարձակ ճշմարտության ամեն խոսքում, որը կարող է ստվեր գցել մեր մերձավորների բնավորության վրա։ Լեզուն, որը շատ քիչ է վերահսկվում մարդու կողմից, պետք է սանձահարվի զորեղ, ազնիվ սկզբունքներով՝ Աստծո և մարդու հանդեպ սիրո օրենքով։ԱԴ 63.2

    Պատվիրանը բացառում է ստախոսությունը ցանկացած հարցում, ընկերոջը խաբելու ամեն փորձ կամ մտադրություն: Խաբելու մտադրությունն իսկ ստախոսություն է։ Կարելի է ստել ոչ միայն խոսքերով, այլ նաև հայացքով, ձեռքի շարժումով, դեմքի արտահայտությամբ։ Միտումնավոր չափազանցությունը, սխալ տպավորություն ստեղծելու նպատակով արված ամեն ակնարկ, անգամ փաստերի այնպիսի շարադրումը, որը կարող է մոլորեցնել, ստախոսություն է։ Այս պատվիրանը արգելում է սխալ ներկայացնելու կամ չար կասկածների, զրպարտության կամ բամբասանքի միջոցով մերձավորի բարի անվանը վնաս հասցնելու յուրաքանչյուր փորձ։ Անգամ դիտավորյալ կերպով թաքցնելով ճշմարտությունը, ինչը կարող է վնասել ուրիշներին՝ խախտում ենք իններորդ պատվիրանը։ԱԴ 63.3

    Հիսուսը սովորեցնում է, որ ճշմարտախոսությունը մեզ համար օրենք պիտի փնի։ «Ձեր խոսքը փնի՝ այոն՝ այո, և ոչը՝ ոչ»։ Այս խոսքերը դատապարտում են աստվածահայհոյությանը մոտ բոլոր անիմաստ դատարկախոսություններն ու արտահայտությունները։ Դատապարտում են նաև հասարակության մեջ և գործնական աշխարհում լայն տարածում զտած կեղծ հաճոյախոսությունները, ճշմարտությունից խուսափելը, շողոքորթություն— ներն ու չափազանցությունները, կեղծիքը առևտրի մեջ։ Այս խոսքերը սովորեցնում են, որ նա, ով փորձում է կեղծ տպավորություն ստեղծել իր մասին, կամ ում ասածը չի համապատասխանում իր իրական զգացումներին, չի կարող ճշմարտախոս կոչվել։ԱԴ 63.4

    Այն ամենը, ինչ քրիստոնյաները անում են, պետք է արեգակի լույսի նման թափանցիկ փնի։ ճշմարտությունն Աստծուց է, իսկ խաբեությունը՝ իր բազմազան դրսևորումներով՝ սատանայից։ Մենք չենք կարող ճշմարտախոս լինել, եթե մեր միտքը մշտապես չվերահսկվի Նրա կողմից, Ով Ինքը ճշմարտություն է։ԱԴ 63.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents