Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Եվ ւՈտգ համար արդարություն կլինի, 29 Փետովար

    Եվ մեղ Համար արդարուՒժյուն կլինի, եՒժե մեր ԵՀովա Աստծո ստ աջ այս բոլոր պատվիրանները կատարելու զգուշանանք, ինչպես որ մեգ պատվիրեց։ Երկրորդ Օրինաց 6:25:ԱԴ 65.1

    Մարդու երջանկությունը Աստծո օրենքներին հնազանդվելու մեջ է։ Հնազանդվելով Աստծո օրենքին՝ նա ասես չորս կողմից ցանկապատվում է ու պաշտպանվում չարիքից։ԱԴ 65.2

    Ամենուր լսվում է գայթակղիչի ձայնը, որը հայտարարում է, թե արդեն կարիք չկա Աստծո օրենքը պահելու։ Սա սատանայի մտահղացումն է։ Աստված ունի օրենք, և մարդը պարտավոր է պահել այն։ Եթե նա արհամարհի այդ կանոնները, ապա չի կարող հասնել բնավորության այնպիսի կատարելության, որը պահանջվում է արքայական ընտանիքին անդամակցելու համար։ Աստված այս տասը սուրբ պատվիրանները գրեց քարե սալերի վրա և դրեց վկայության տապանակի մեջ։ Տապանակի կափարիչը... անվանվում էր քավություն, ցույց տալու համար, որ թեև օրենքի խախտման վարձքը մահ է, սակայն Աստված իր ողորմությամբ Հիսուս Քրիստոսի միջոցով ներում է ապաշխարող, հավատացյալ մեղավորին։ԱԴ 65.3

    Յուրաքանչյուր մարդու միակ հույսը Հիսուս Քրիստոսն է, Ով պատրաստ է աղտոտ հանդերձներից ազատված մեղավորին հագցնել Իր արդարության հանդերձը։ Սուրբ ու մաքուր հանդերձները չեն տրվելու քաղաքը մտնելուց հետո, մտնողները մինչ այդ պետք է հագած լինեն Քրիստոսի արդարության հանդերձը։ Ոչ մի մեղք կամ արատ, կամ բնավորության թերություն չի ծածկվելու, կիսով չափ լվացած ոչ մի հագուստ չի լինելու, բոլորը մաքուր և անբիծ են լինելու։ԱԴ 65.4

    Երբ մեր կյանքով ամբողջապես հնազանդվենք Աստծո օրենքին՝ Աստծուն մեր գլխավոր առաջնորդը համարելով ու կառչելով Քրիստոսին՝ որպես արդարության միակ հույսի, Աստված կգործի մեզ համար։ Սա է հավատի արդարությունը։ Աստծո պատվիրանները, երբ ջանասիրաբար ուսումնասիրվում և կիրառվում են, երկնքի հետ հաղորդակցության ճանապարհ են բացում և հնարավորություն տալիս ճշմարտությունը կեղծիքից զանազանելու։ Հնազանդվելով՝ կատարում ենք Աստծո կամքը, և մեր կյանքն արտացոլում է այն արդարությունն ու կատարելությունը, որ բնորոշ էր Քրիստոսի կյանքին։ԱԴ 65.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents