Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Սեզ հնարավորություն է արված Աստծո որդիներ լինելու, 6 Հունվար

    բայց որոնք որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Ասnıձո որդիներ լինելու, նրանց, որ նրա անվանը ՀավատոււՐ են։ ՀովՀաննես 1. 1 2:ԱԴ 10.1

    Մեր սեփական ջանքերով մենք չենք կարող Աստծո որդիներ դառ-նալ։ Աստծո որդիներ ու դուստրեր լինելու իշխանությունը տրվում է լոկ նրանց, ովքեր ընդունում են Քրիստոսին՝ որպես իրենց Փրկչի։ Մեղավորը սեփական ուժերով չի կարող ազատվել մեղքից։ Որպեսզի դա տեղի ունենա, նա պիտի ավելի մեծ Զորության օգնությանը դիմի։ Հովհաննեսը բացական-չում է. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը»։ Միմիայն Քրիստոսը ուժ ունի սրտեր մաքրելու։ Նա, ով ներում և հաճություն է որոնում, կխոստովանի։ԱԴ 10.2

    «Հետս ոչինչ չեմ բերում,ԱԴ 10.3

    Քո խաչից եմ լոկ կառչում»։ԱԴ 10.4

    Բոլոր նրանք, ովքեր «Նրա անվանը հավատում են», խոստման հա-մաձայն որդիներ են։ Յուրաքանչյուր ոք, ով հավատով գափս է Հիսուսի մոտ, ներում կստանա։ԱԴ 10.5

    Քրիստոսի կրոնը վերափոխում է սիրտը։ Այն դարձնում է աշխարհա-յին մտածելակերպը երկնային։ Նրա ազդեցությամբ եսասեր մարդը դառ-նում է անշահախնդիր, քանզի այդպիսին է Քրիստոսի բնավորությունը։ Անազնիվն ու բանսարկուն ազնվանում է, այնպես որ նրա համար շատ բնական է դառնում անել ուրիշներին այն, ինչ կկամենար, որ իրեն անեին։ Անբարոյականը փոխվում է ե մաքրվում։ Նա ճիշտ սովորություններ է ձեռք բերում, քանի որ Քրիստոսի Ավետարանը դարձել է նրա համար սուրբ կյանքի մղող կենարար անուշահոտություն։ԱԴ 10.6

    Աստված պիտի հայտնվեր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցներ Իր հետ։ Մեղքն այնքան էր այլասերել մարդուն, որ նա անկարող էր ինքնու-րույն կերպով ներդաշնակության հասնել Նրա հետ, ում էությունը սուրբ է ու բարի։ Սակայն Քրիստոսը, փրկագնելով մարդուն օրենքի դատապար-տությունից, մարդկային ջանքերին կարող էր աստվածային զորություն միացնել։ Այսպիսով, ապաշխարելով ու հավատալով Հիսուսին, Ադամի ընկած զավակները կարող էին դարձյալ «Աստծո որդիներ” դառնալ։ԱԴ 10.7

    Երբ մարդն ընդունում է Քրիստոսին, ուժ է ստանում քրիստոսանման կյանքով ապրելու։ԱԴ 10.8