Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Մտնում ենք Քրիստոսի հանգստի մեջ 10 Մարտ

    ՚Ուրեմն մնում՛ է մի Հանգստանալ Աստձո ժnղովրդի Համար։ Եբրաւեոիս 4: 9:ԱԴ 76.1

    Եթե կամենում եք հեզություն և սրտի խոնարհություն սովորել Քրիստոսի դպրոցում, Նա անպայման հանգիստ և խաղաղություն կշնորհի ձեզ։ Սեփական կամքից ու ճանապարհներից հրաժարվելու համար պետք է ծանր պայքար մղել։ Սակայն այս դասը յուրացնելուց հետո հանգիստ և խաղաղություն կգտնեք։ Հպարտությունը, եսասիրությունն ու փառասիրությունը պետք է հաղթվեն, ձեր կամքը պետք է լիովին հնազանդվի Քրիստոսի կամքին։ Ողջ կյանքը կարող է դառնալ մեկ մշտական սիրաբուխ զոհաբերություն, երբ ամեն գործողություն և խոսք սիրո դրսևորում է։ Ինչպես որ խաղողի որթի կենսատու հյութը շրջանառություն է կատարում բնի և ողկույզի միջով, մատակարարում թե՜ ամենաստորին մասերը, թե՜ ամենավերին տերևը, այնպես էլ Քրիստոսի շնորհն ու սերը կհամակեն ու կբոցավառեն հոգին՝ ազդելով ողջ էության վրա և դրսևորվելով թե՜ մարմնի, թե մտքի գործունեության մեջ։ԱԴ 76.2

    Համագործակցելով Քրիստոսին այն մեծ գործում, հանուն որի Նա զոհեց Իր Կյանքը՝ իսկական հանգիստ կգտնենք։ Երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը Իր կյանքը տվեց մեզ համար։ Նա կամենում է, որ գանք Իր մոտ և սովորենք Իրենից։ Եվ հանգիստ կգտնենք։ Նա խոստանում է հանգիստ տալ մեզ։ «Սովորեցեք ինձանից, քանի որ ես հեզ եմ և սրտով խոնարհ»։ Այսպես վարվելով՝ կվերապրեք այն հանգիստը, որ տափս է Քրիստոսը, հանգիստ, որը հետևանք է Նրա լուծը և բեռը կրելու։ԱԴ 76.3

    Զորությունից զրկված ձևական աստվածապաշտությունը հոգնեցուցիչ է և բեռ է դառնում, մինչդեռ բոլորանվեր սրտով Քրիստոսին ծառայելը հանգիստ է պարգևում, քանզի Աստված ամեն օր հաղթանակ է շնորհում խավարի ուժերի նկատմամբ։ Աստված օգնում է նրան, ով իր անձը նվիրում է Տիրոջը՝ որպես հավատարիմ Արարչի։ԱԴ 76.4

    Քրիստոսի տված դասերը յուրացնելը ամենամեծ գանձն է, որ աշակերտները կարող են գտնել։ Այն բանի գիտակցումը, որ իրենք ջանում են գոհացնել Տիրոջը, հանգիստ է բերում։ԱԴ 76.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents