Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հոգատարություն, 17 Մարտ

    Ուրեմն Հագեք ինչպես Աստծո ընւորվածներ սուրբեր և սիրելիներ ողորմասիրտ գթածություն, քաղցրություն, խոնարՀուքժյուն Հեղուքժյուն, երկայնամuւnւժյուն։ կողոսացիս 3. 12:ԱԴ 83.1

    Նայեցեք Հիսուսին՝ ձեր Առաջնորդին և Օրինակին... Սովորեք, թե ինչպես կարող եք Նրա նման ուրիշների հանդեպ հոգատարու-թյամբ, հեզությամբ և խոնարհությամբ վարվել։ Այսպես կաճեք «Նրանում ամեն բանով, որ է գլուխը Քրիստոսը”, կարտացոլեք Նրա պատկերը, և Նա երբ գա, կընդունի ձեզ որպես Իր սեփականություն։ԱԴ 83.2

    Երբ Հիսուսը հավատի միջոցով ճանաչվում ե ընդունվում է մարդու հոգու սրբարանում, Սուրբ Հոգին քրիստոսանման բնավորություն է կերտում։ Այնժամ մարդը ամեն օր դասեր է սովորում Քրիստոսի դպրոցում։ Ծառը պտուղներով է ճանաչվում։ «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց»։ Քրիստոնյան լույս կլինի աշխարհի բարոյական խավարի մեջ։ Նա քնքուշ սիրտ կունենա և ուշադիր կլինի այլոց զգացմունքների նկատմամբ։ Աստծո Խոսքը հետևյալ խրատն է տափս մեզ. «Խորագետ եղեք ինչպես օձերը, և միամիտ՝ ինչպես աղավնիները», և յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է ենթարկվել աստվածաշնչյան կանոններին, որպեսզի փնի մի «մշակ առանց ամոթի»։ Նման մարդկանց գործը հավիտենական հետևանքներ կունենա։ Նրանում եսասիրության հետք անգամ չի փնի, և այն անփութորեն չի արվի։ԱԴ 83.3

    Ամուսինը և կինը, ծնուլներն ու երեխաները, եղբայրներն ու քույրերը ջերմ զգացմունքներ պիտի տածեն միմյանց հանդեպ։ Ցանկացած գրգռված խոսք պետք է բացառվի, իրար հանդեպ սիրո պակասի տպավորություն անգամ պիտի չստեղծվի։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պարտավոր է լինել բարյացակամ, խոսել սիրալիր։ԱԴ 83.4

    Ձեր մեջ զարգացրեք քնքշություն, սերտ կապվածություն և սեր, որոնք կդրսևորվեն անգամ անենաաննշան հարցերում, սիրալիր խոսքերի և հոգատար վերաբերմունքի մեջ։ԱԴ 83.5

    Աստված գնահատում է ներքին զարդարանքը, Հոգու շնորհները՝ բարի խոսքը, ուրիշների նկատմամբ ուշադիր վերաբերմունքը։ԱԴ 83.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents