Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ինքնավերահսկում, 18 Մարտ

    խղճմտանք ունէնամ Աստծո առաջ և մարդկանg առաջ: Գnրհք Առաքելոց 24. 16:ԱԴ 84.1

    Բնավորության կայունությունը պայմանավորված է երկու բանով կամքի և ինքնավերահսկման ուժով։ Շատ երիտասարդներ ուժ-գին, չվերահսկված զգացմունքները շփոթում են ուժեղ բնավորության հետ, սակայն նա, ով իր զգացմունքների գերին է, թույլ մարդ է։ Մարդու իրական մեծությունն ու վեհանձնությունը որոշվում է իր զգացմունքների վրա իշխե-լու, ոչ թե զգացմունքներին տրվելու կարողությամբ։ Անդադար պետք է վե-րահսկենք ինքներս մեզ։ Թող մեր աչքերի առջև միշտ կատարյալ Օրինակը փնի։ Գրգռված տոնով խոսելը կամ անգամ ներքուստ բարկանալը մեղք է։ Մենք պիտի արժանավայել վարք ունենանք, ճիշտ ներկայացնենք Քրիս-տոսին։ Զայրացած խոսք ասելը նման է կայծքարը կայծքարին զարկելnւն. դա անմիջապես ցասումնալից զգացմունքներ է ծնում։ԱԴ 84.2

    Երբեք շագանակի փշի նման մի եղեք։ Տանը թույլ մի տվեք ձեզ կոպիտ, կտրուկ արտահայտություններ օգտագործել։ Դուք պիտի ձեր տուն հրավիրեք երկնային Հյուրին՝ միևնույն ժամանակ հնարավոր դարձնելով Նրա և երկնային հրեշտակների ձեզ մոտ մնալը։ Պետք է ընդունեք Քրիստոսի արդարnւթյունը, Աստծո Հոգու սրբագործությունը, սրբության գեղեցկությունը, որպեսզի ձեզ շրջապատող մարդկանց կարողանաք ներկայացնել Կյանքի լույսը։ Մի հռչակավոր կայսր մահվան մահճում ասել է. «Իմ բոլոր հաղթանակներից միայն մեկն է, որ այժմ սփոփում է ինձ. դա իմ մոլեգին ոգու նկատմամբ տարած հաղթանակն է»։ Ալեքսանդրի և Կեսարի համար ավելի հեշտ էր նվաճել ողջ աշխարհը, քան իրենց անձը։ Ազգ ազգի ետևից հպատակեցնելուց հետո նրանք ընկան՝ «մեկը որպես անժուժկալության զոհ, մյուսը՝ խելագար փառատենչության»։ԱԴ 84.3

    Ինքնավերահսկումը քրիստոնյայի ազնվաբարո լինելու ամենամեծ ապացույցն է։ԱԴ 84.4

    Տիրոջ գործը այն դպրոցն է, ուր հաճախելով կարոդ եք ինքնավերահսկման, սուրբ արժանապատվության, քաղաքավարի շարժուձևերի և վարքի դասեր առնել։ԱԴ 84.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents