Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Պարզությnւն, 20 Մարտ

    Բայց վախենում եմ միգուցե ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեg Եվային, այնպես էլ ձեր միտքն ապականվի այն միամտnւքժյու— նիg որ ՔՀրիuտոոսում է։ Բ Կոր. 11. 3:ԱԴ 86.1

    Իր սովորություններում պարզության հետևող, ախորժակը զսպող և կրքերը վերահսկող մարդու միտքը կլինի զորեղ, գործուն, դիւր-ընկալ այն ամենի նկատմամբ, ինչը խորհրդածություն կամ գործողություն է պահանջում՝ սուրբը անսուրբից հստակորեն տարբերելու և պատրաստ՝ անելու յուրաքանչյուր գործ ի փառս Աստծո և ի օգուտ մարդկության։ԱԴ 86.2

    Փոքրիկները պետք է սովորեն բավարարվել փոքր, օգտակար պար-տականություններով և իրենց տարիքի համար բնական հաճույքներով ու փորձառություններով։ Մանկության խորհրդանիշը առակներում խոտն է, որը իր առանձնահատուկ գեղեցկությունն ունի։ Երեխաներին չպետք է արհեստականորեն տարիքից շուտ հասունացնել։ Որքան հնարավոր է, թող նրանք պահպանեն իրենց վաղ տարիների թարմությունն ու գրավ-չությունը։ Որքան հանդարտ, պարզ և բնական լինի երեխայի կյանքը՝ ազատ արհեստական ազդակներից, այնքան ավելի բարենպաստ պայ-մաններ կստեղծվեն ֆիզիկական, մտավոր և հոգևոր զորություն ձեռք բերելու համար։ԱԴ 86.3

    Ծնողներն իրենց օրինակով պետք է պարզություն սովորեցնեն երե-խաներին, որպեսզի վերջիններս ձգտեն ոչ թե արհեստական, այլ բնական կյանքի։ Հատկապես գրավիչ են այն երեխաները, որոնք բնական և ան-միջական վարք ունեն։ԱԴ 86.4

    Աշխարհի ամենամեծ Ուսուցիչը հիացմունք էր առաջացնում Իր պարզությամբ։ Նա այնպես էր ներկայացնում աստվածային ճշմարտու-թյունը, որ անգամ երեխաները կարող էին ըմբռնել այն՝ միևնույն ժամա-նակ գրավելով ամենաուսյալ մտածողների ուշադրությունը։ Բոլորին ծա-նոթ տեսանելի դասերի միջոցով Նա ճշմարտությունը հասկանալի էր դարձնում հասարակ մարդկանց։ Նա պարզ կերպով սերմում էր Ավետա-րանի ճշմարտության սերմերը Իր ունկնդիրների մտքերի և սրտերի մեջ, և դրանք աճեցին ու պտուղ տվեցին հավիտենական կյանքի համար։ԱԴ 86.5

    Քրիստոսի մեծությունը Իր պարզության մեջ էր։ԱԴ 86.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents