Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Եկեղեցին Ասածո գերագույն ուշադրության առարկան է, 7 Հունվար

    Որ ԻՐ փաուավnր կանգնեgնի էկէղէgին, որ չունէնա մի արատ կամ խորշոմnվժյուն կամ ուրիշ բաներ, որ սուրբ և անարատ լինի։ եփէսացիս 5-2 7:ԱԴ 11.1

    Եկեղեցին, թեև տկար և անկատար, միակ բանն Է երկրի վրա, որին Քրիստոսն արժանացնում Է գերագույն ուշադրության։ Նա ան-դադար հոգատարությամբ հսկում Է այն ու զորացնում Իր Սուրբ Հոգով։ Որպես Նրա եկեղեցու անդամներ՝ թույլ կտա՞նք արդյոք Նրան ներ-գործելու մեր մտքի վրա և մեր միջոցով գործելու Իր փառքի համար։ԱԴ 11.2

    Քրիստոսը սիրում Է իր եկեղեցին։ Նա անհրաժեշտ ողջ օգնությունը կտա նրանց, ովքեր Իրենից ուժ են խնդրում քրիստոսանման բնավորու-թյուն ձեռք բերելու համար։ Սակայն Նրա սերը թուլություն չէ։ Նա չի ծա-ռայի մեղքի մեջ գտնվողներին, ոչ էլ բարօրություն կշնորհի իրենց սխալ գործելակերպը շարունակողներին։ Նրանց մեղքերը կներվեն միայն ճշմարիտ ապաշխարության դեպքում, քանի որ Աստված չարիքը Իր ար-դարության հանդերձով չի ծածկի։ Նա կպատվի հավատարիմ ծառա-յությունը։ Նա առատապես կօրհնի նրանց, ովքեր բացահայտում են իրենց մերձավորներին Իր արդարադատությունը, ողորմությունն ու սերը։ Թող Աստծուն ծառայողները քայլեն Նրա առաջ իսկական խոնարհությամբ՝ հավատարմաբար հետևելով Նրա հետքերին, փայփայելով այն սուրբ սկզբունքները, որոնք հավիտյան պիտի գոյատևեն։ Թող նրանք խոսքով ու գործով ցույց տան, որ հնազանդ են այն օրենքներին, որոնց հնազանդվում է երկինքը։ԱԴ 11.3

    Եկեղեցին Քրիստոսի շնորհի հարստության գանձարանն է և վերջին հաշվով նրա միջոցով «իշխանություններն ու պետություններն, որ երկնքում են» պիտի ականատես լինեն Աստծո սիրո վերջնական ու լիակատար դրսևորմանը... Եկեղեցին Աստծո ամրոցն է, Նրա ապաստարան ֊քաղաքը, որը Նա պահպանում է այս ըմբոստ աշխարհում ...Այն Նրա շնորհի թատերաբեմն է, որտեղ Նա հաճույքով է բացահայտում սրտերը վերափոխող Իր զորությունը։ԱԴ 11.4

    Աստծո սերն Իր եկեղեցու հանդեպ անսահման է, Նրա հոգածությունը Իր ժառանգության նկատմամբ՝ անդադար։ԱԴ 11.5