Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ասաված նոր՝ մարմնավոր սիրա է յաաաանnւմ մեզ, 3 Ապրիւ

    Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, և. նոր Հոգի պիտի դնեմ ձեր մեջ, և վեր պիտի առնեմ՝ ձեր մարմնից քարեղեն սիրտը և ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ: Եզեկիել 36:26:ԱԴ 101.1

    «Նոր սիրտ» արտահայտությունը հատկապես շփոթեցնում է երիտասարդներին, որոնք չգիտեն դրա նշանակությունը։ Նրանք սպասում են, որ իրենց զգացմունքներում հատուկ փոփոխություն տեղի ունենա և դա դարձի գալ են անվանում։ Այս մոլորությունը կործանել է հազարավորների, ովքեր չեն հասկացել «պետք է վերստին ծնվեք” արտահայտության իմաստը... Նոր սիրտ ասելով՝ Հիսուսը ի նկատի ունի միտքը, կյանքը, մարդու ողջ էությունը։ Նորոգված սիրտ ունենալ՝ նշանակում է դուրս գալ աշխարհի ազդեցությունից և միանալ Հիսուսին, ունենալ նոր միտք, նոր նպատակներ, նոր շարժառիթներ։ Նոր սրտի նշանը վերափոխված կյանքն է, երբ ամեն օր, ամեն ժամ մեռնում ենք եսասիրության և հպարտության համար։ԱԴ 101.2

    Այնժամ ոչ թե երբեմն, այլ միշտ բարի կլինեք։ Վճռական փոփոխություններ տեղի կունենան ձեր վարքի, շարժուձևերի, խոսքերի և գործողությունների մեջ բոլոր նրանց հանդեպ, ում հետ շփվում եք։ Դուք չեք չափազանցնի նրանց թերությունները, ստվեր չեք գցի նրանց բնավորության վրա, այլ կգործեք Քրիստոսի գործերը...ԱԴ 101.3

    Մարդկանց պակասությունները հրապարակելու փոխարեն համբերա-տարությամբ կջանանք նրանց բժշկել։ Խստասիրտ մարդը կոպիտ և անքաղաքավարի է, նա հոգևոր չէ, նրա սիրտը մարմնեղեն չէ, այլ քարի պես անզգա է։ Նրա համար միակ ելքը Վեմի վրա ընկնելն ու փշրվելն է։ Տերը բոլոր այսպիսիներին պիտի դնի հնոցի մեջ և կրակով փորձի, ինչպես որ ոսկին է փորձվում։ Երբ Իր պատկերը արտացոլեն, նրանց դուրս կբերի այնտեղից... Քրիստոսի կրոնը պետք է տիրի մեր ամբողջ էությանը և զորացնի բոլոր ունակությունները՝ նորոգելով, մաքրելով ու զտելով մեզ։ Այն դրսևոր-վում է առանց ցուցադրականությունների և ամպագոռգոռ խոսքերի, այլ արդար և անշահախնդիր կյանքով։ԱԴ 101.4

    Միայն Աստծո զորությունը կարող է քարեղեն սիրտը մարմնեղեն դարձ նել։ԱԴ 101.5