Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Նորոգված սիրտը սիրnւմ է այնպես, ինչպես Քրիստոսն էր սիրաւք, 4 Ապրիւ

    Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք. թնչպես Ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ ՀովՀանննես 13: 34ԱԴ 102.1

    Հիսուսն ասում է. «իրար սիրեցեք, ինչպես ես ձեզ սիրեցի»։ Սերը հանգամանքներից կախված մղում կամ վաղանցիկ զգացմունք չէ, այլ կենդանի սկզբունք, հարատև զորություն է։ Հիսուսի սրտի անսպառ աղ-բյուրից հոսող անխառն սիրո հեղեղները հագեցնում են քրիստոնյայի հոգին։ Այս հաղորդակցության շնորհիվ ինչպե՜ս է կենդանանում սիրտը, որքա՜ն ազնվանում են նրա մղումները, խորանում սերը։ Կրթվելով ու դաս-տիարակվելով Սուրբ Հոգու կողմից՝ Աստծո զավակները սիրում են իրար իսկական, անկողմնակալ, անկեղծ սիրով։ Եվ սա Հիսուսի նկատմամբ սի-րո հետևանք է։ Միմյանց նկատմամբ մեր զգացմունքները բխում են Աստ-ծո հետ ունեցած հարաբերություններից։ Մենք մեկ ընտանիք ենք եսիրում ենք իրար, ինչպես Նա սիրեց մեզ։ Այս ճշմարիտ, սրբագործված, կատա-րելության հասած զգացմունքի համեմատությամբ աշխարհի ձևական քաղաքավարությունը, բարյացակամության անզուսպ և անիմաստ արտա-հայտությունը նույնն է, ինչ դարմանը ցորենի համեմատությամբ։ԱԴ 102.2

    Սիրել այնպես, ինչպես Քրիստոսն էր սիրում՝ նշանակում է բարի խոսքերով և սիրալիր հայացքներով միշտ և ամենուր անշահախնդրություն դրսևորել... Իսկական սերը երկնային ծագում ունեցող արժեքավոր հատկություն է, որը ինչքան ավելի շատ է դրսևորվում, այնքան ավելի անուշաբույր է դառնում...ԱԴ 102.3

    Քրիստոսի սերը խոր և ջերմ է, հորդաբուխ հեղեղի պես հոսում է դեպի նրանց, ովքեր պատրաստ են ընդունել այն։ Նրա սիրո մեջ եսամոլություն չկա։ Երբ այս երկնածին սերը որպես հաստատուն սկզբունք ապրում է սրտում, այն դրսևորվում է ոչ միայն մեր մտերիմների նկատմամբ, այլև բոլոր նրանց, ում հետ շփվում ենք։ Այն սովորեցնում է ուշադիր և զիջող լինել, բարի գործեր անել, քնքուշ, անկեղծ և քաջալերական խոսքեր ասել, ինչպես նաև կարեկցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ԱԴ 102.4