Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ամեն միտք հնազանդվում է Քրիստոսին, 10 Ապրիւ

    ԽոpՀուրդներ ենք քանդում, և ամեն pարձրութուն’ որ գոռոզանում Է Աստծո գիտության դեմ՝, և գերի ենք բռնում՝ ամեն միտք Քրիստոսին Հնազանդեgնելու Համար։ Բ Կորնթացիս 10: 5:ԱԴ 108.1

    Տերը մաքրում է սիրտն այնպես, ինչպես մենք օդափոխում ենք սենյակը։ Մենք չենք փակում դռներն ու պատուհանները և ինչ-որ մաքրող նյութ գցում ներսը, այլ լայն բաց ենք անում դրանք, որպեսզի թարմ օդը ներս գա։ Մղումների և զգացմունքների պատուհանները պետք է բաց-վեն երկնքի առջև, և եսասիրության ու աշխարհասիրության փոշին պիտի դուրս գա։ Աստծո շնորհը պետք է մաքրի միտքը, այն պիտի խորհի երկնա-յինի մասին, Աստծո Հոգին պետք է սրբի ու կենդանացնի մարդու ողջ էությունը։ԱԴ 108.2

    Մտքերը պիտի հավաք լինեն, չթափառեն, մենք չպիտի խորհենք հոգին տկարացնող ու պղծոդ բաների մասին։ Խոհերը պետք է լինեն մաքուր, սրտի մտորումները՝ սուրբ։ Մտքի վեհ ունակությունները տրվել են մեզ Տիրոջ կողմից, որպեսզի կարողանանք մտորել երկնային ճշմարտությունների մասին։ Աստված ամեն ինչ նախատեսել է՝ հոգևոր կյանքում մեր առաջընթացը ապահովելու համար։ԱԴ 108.3

    Մենք մեր ժամանակն ու մտքերը զբաղեցնում ենք աննշան ու անհեթեթ աշխարհային բաներով և արհամարհում հավիտենական կյանքին վերաբերող մեծագույն հարցերը։ Մտավոր ունակությունները սահմանա— փակվում ու թուլանում են՝ խորհելու արժանի նյութերի վրա կենտրոնանալու վարժությունների պակասի պատճառով։ «Ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է և թե՜ գովություն է, այն մտածեցեք”... Երբ մտորում ենք աստվածային Օրինակի կատարելության մասին, փափագում ենք ամբողջովին վերափոխվել և Նրա նման սուրբ դառնալ։ Մենք կանչված ենք աշխարհից դուրս գալու և առանձնանալու, որպեսզի կարողանանք Բարձրյալի որդիները և դուստրերը դառնալ։ԱԴ 108.4