Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Միտքը պետք է մաքուր սնունդ ստանա, 11 Ապրիւ

    Աստծո բոլոր խոսքերը մաքրվաժ են. նա ասպար Է իրեն ապավինող֊ ների Համար։ Առակաg 30. 5:ԱԴ 109.1

    Շատերին հաճույք է պատճառում պատմվածքների ընթերցանու-թյունը։ Նրանց միտքը էժանագին սնունդ է ստանում խորհումների համար ե անկարող է լինում քննել ու ըմբռնել հավիտենական շահերի հետ առնչվող հարցերը։ Տերը պահանջում է, որ երեխաներն ու երիտասարդները որոնեն ճշմարտությունը՝ որպես թաքնված գանձ և հրապուրվեն ու հմայվեն այն ամենով, ինչ միավորում է մարդկայինն ու աստվածայինը։ Որպեսզի սիրտը մաքուր լինի, միտքը մաքուր սնունդ պիտի ստանա։... Աստվածաշունչն է այն երիտասարդների չափանիշը, ովքեր կամենում են հավատարիմ լինել երկնքի Արքային։ «Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քեզ դեմ»։ԱԴ 109.2

    Երիտասարդները չեն կարող առողջ դատողություն ե ճիշտ կրոնական սկզբունքներ ունենալ, եթե նրանք հաճույք չեն ստանում Աստծո խոսքի ընթերցանությունից։ Այս գիրքը պարունակում է ամենահետաքրքիր պատ-մությունը, մատնանշում է Քրիստոսով փրկության ճանապարհը և առաջ-նորդում դեպի ավելի վեհ ու լավ կյանք։ԱԴ 109.3

    Աստվածաշնչի ճիշտ ուսում նա սիրությունը լավագույն մտավարժու-թյունն է, հոգեոր խորհումները զարգացնում են ունակությունները, ես-ը խոնարհվում է, մինչդեռ Աստված ու Իր բացահա յտած ճշմարտությունը՝ բարձրանում։... Սուրբ Գիրքը պարունակում է հենց այն սնունդը, որը անհրաժեշտ է, որպեսզի քրիստոնյան զորանա հոգով և մտքով։... Աստվա-ծաշունչը քննելիս զրույցի ենք բռնվում նահապետների և մարգարեների հետ։ ճշմարտությունը ներկայացված է վսեմ լեզվով, որը գերում է միտքը, այն կտրվում է երկրայինից ու լցվում ապագա անմահ ու փառավոր կյանքի մասին խոհերով։ԱԴ 109.4

    Թոդ ձեր մտածողությունը, ընդունակություններն ու մտավոր ուժերր ծառայեն Աստծո մտքերի ուսումնասիրությանը։ԱԴ 109.5