Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Պետք է ժամանակ հատկացնենք Աստծո մասին խnրհելnւն, 12 Ապրիւ

    Դադարեgեք և ճանաչեցեք, որ ես եմ Աստված. բարձր կլինեմերկրի վրա։ Աաղմnս 46. 10:ԱԴ 110.1

    Քրիստոնյաները պետք է... խորհեն ու սեր ձեռք բերեն և նվիրման ոգի փայփայեն։ Շատերը խորհումներին, Սուրբ Գրքի ուսում-նասիրությանն ու աղոթքին նվիրված պահերը կարծես ժամանակի կո-րուստ են համարում։ Ես կկամենայի, որ դուք այս ամենին Աստծո տե-սանկյունից նայեիք, քանի որ այդ դեպքում Երկնքի թագավորությունը ձեզ համար ամենից ավելի կարևոր կլիներ։ Երբ սիրտը կենում է երկնքում, բոլոր շնորհները ուժ են ստանում, պարտականությունները մեծ եռանդով և աշխուժությամբ են կատարում։ Երբ միտքը վարժվում է մտորել երկնա-յինի մասին, սկսում ենք լուրջ ջանքեր անել։ԱԴ 110.2

    Թող բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հաղորդակից լինել աստվա-ծային բնությանր, գիտակցեն, որ պետք է հեռու փախչեն «աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից»։ Մշտական և լուրջ պայքար պետք է մղվի չար մտքերի դեմ։ Պետք է վճռականորեն դիմադրել մտքով կամ գործողությամբ մեղանչելու փորձությանը։ Հոգին պետք է անարատ պահվի առ Քրիստոս հավատի միջոցով, Ով կարոդ է պահպանել ձեզ անկումից։ Մենք պիտի խորհենք Աստծո խոսքի շուրջ՝ առողջ կերպով և անկեղծորեն դատելով մեր հավիտենական փրկությանը վերաբերող հարցերի մասին։ Հիսուսի անափ ողորմությունն ու սերը, հանուն մեզ ար-ված զոհաբերությունները ամենալուրջ և հանդիսավոր մտորումների կոչ են անում։ Պետք է խորհրդածենք մեր թանկագին Փրկչի և Բարեխոսի բնավորության մասին։ Պիտի ջանանք ըմբռնել փրկության ծրագրի նշա-նակությունը։ Պետք է մտորենք Նրա առաքելության մասին, ով եկավ, որ փրկի Իր ժողովրդին իրենց մեղքերից։ Երկնային նյութերի շուրջ մշտական խորհումները ամրացնում են մեր հավատն ու ավելացնում սերը։ Մեր աղոթքները ավելի ու ավելի ընդունելի են դառնում Աստծո համար, քանզի լցվում են էլ ավելի մեծ հավատով ու սիրով։ Նրանք առավել խելամիտ և բոցաշունչ են դառնում։ԱԴ 110.3

    Եթե միտքը հարստացվի նման կերպով..., Քրիստոսին հավատա— ցողր կկարողանա իր սրտի գանձերից բարի բաներ հանել։ԱԴ 110.4