Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Արհեստականից դարձեր դնւդի բնականք, 13 Ապրիւ

    ԵՐԲ աեսնnւմ եմ քո երկինքը, քո մատների գործը’ լուսինն ու աստ— ղերը, որ դոլ Հաստատեցիր, ինչ է մարդը, որ դու Հիշում ես նրան, և մարդի որդին, որ գու խնամք ես անում նրա Համար։ Uադմոս 8. 3, 4:ԱԴ 111.1

    Աստված դրդում է մեզ զննելու Իր ձեռքի գործերը բնության մեջ։ Նա կամենում է, որ մենք ուսումնասիրենք ոչ թե արհեստական, այլ բնական աշխարհը։ Սա ավելի հասկանալի կդառնա մեզ, երբ մեր հայացքը բարձրացնենք դեպի Աստծո սարերը ե դիտենք Արարչի ստեղծագործու-թյունները։ Նրա ձեռքն է կերտել այս սարերը և այնպես տեղադրել դրանք, որ երբեք չեն սասանվի, եթե Ինքը չհրամայի։ Քամին, արեգակը, անձրևը, ձյունը, սառույցը՝ այս բոլորը կատարում են Իր կամքը։ԱԴ 111.2

    Քրիստոնյան Աստծո յուրաքանչյուր պարգևի մեջ տեսնում է Նրա սերն ու առատաձեռնությունը։ Բնության գեղեցկությունը խորհելու արժան նյութ է։ Այդ հիանալի աշխարհն ուսումնասիրելու միջոցով մեր մտքերն ուղղվում են դեպի բոլոր սքանչելիքների Հեղինակդ։ Աստծո բոլոր գործերը ներգործում են մեր զգայարանների վրա՝ մեծարելով նրա զորությունն ու իմաստությունը։ Դրանցից յուրաքանչյուրի ուրույն հմայքը գերում է Աստծո զավակին և այնպես ձևավորում նրա ճաշակը, որ նա Աստծո սիրո այս թանկագին ապացույցները շատ ավելի է գնահատում, քան մարդկային հմտության արտադրանքը։ԱԴ 111.3

    Աստծո ստեղծագործությունները բոցաշունչ փառաբանություն են ծնել մարգարեի սրտում. «Երբ տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, ինչ է մարդը, որ դու հիշում ես նրան», - ասում է նա։ԱԴ 111.4

    Զվարճություններով ու հաճույքներով տարված աշխարհը անվերջ նորանոր հետաքրքրություններ է տենչում։ Սակայն որքան քիչ ժամանակ են մարդիկ հատկացնում երկնքի ու երկրի Արարչին և որքան քիչ են մտորում Նրա մասին։ Աստված կոչ է անում, որ Իր արարածները դադարեն ուշադրություն դարձնել իրենց շուրջը տիրող խառնաշփոթությանը և զմայլվեն Իր ձեռքի գործերով։ Արժե խորհել երկնային մարմինների մասին։ Աստված ստեղծել է դրանք մարդկության օգտի համար, և երբ ուսումնասիրում ենք Նրա գործերը, հրեշտակները մոտենում են մեզ և լուսավորում մեր միտքը։ԱԴ 111.5