Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Եթե որդիք՝ ապա ժառանգներ, 9 Հունվար

    ԵՐժե որդիք ապա ժաոանգներ էլ Ասuıժո ժառանդնէր եր և Քրիստո— սի ժաոıանգակիgներ, որ եթե Նրա չարչարանքսերին կցորդ էնք փառ քին Էլ մասնակից լինենք; Հոովմայեgիս 8-1 7:ԱԴ 13.1

    Բոլոր նրանք, ովքեր ուխտ են կապում Հիսուս Քրիստոսի հետ որդեգրմամբ, դառնում են Աստծո զավակները։ Նրանք մաքրվում են Խոսքի վերածնող զորությամբ, ե հրեշտակներին հանձնարարվում Է ծառայել նրանց։ Մկրտվելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով՝ այս ան-ձինք խոստանում են դառնալ Աստծո եկեղեցու գործուն անդամները։ Նրանք պիտի մեռած լինեն աշխարհային ցանկությունների բոլոր գայ-թակղությունների համար։ Սրբագործվելով Սուրբ Հոգու միջոցով՝ իրենց զրույցներով ու բարեպաշտությամբ դրական ազդեցություն պիտի գործեն ի փառս Աստծո։ԱԴ 13.2

    «Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ”.— ի՜նչ բարձր, պատվական կոչում Է սա։ Աշխարհից առանձացե՜ք ու տարբերվե՜ք, սատանայի նենգ որոգայթներից զգուշացե՜ք։ Իրենց մկրտության ուխտով Աստծո հետնորդներ անվանվողները խոստացել են ընդդիմանալ չարիքին։ Մարդկանց հոգիների թշնամին, գործադրելով իր ողջ զազրելի հմտու-թյունը, պիտի ջանա ապականել նրանց միտքը։ Նա ձգտելու Է իր մեթոդ-ները մտցնել նրանց ծառայության մեջ։ Բայց նրանք ապահով կլինեն, եթե ականջ դնեն հետևյալ պատվերին, «...զորացեք Տիրոջով, և Նրա զորու-թյան կարողությունով։ Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարո-ղանաք սատանայի հնարքներին հակառակվել»։ԱԴ 13.3

    Աստված մեծ պատվի Է արժանացնում մարդուն՝ դարձնելով նրան գործընկեր Իր գործի մեջ, աշխատանքի ընդունելով այն մեծ կենտրոննե-րում, որ Ինքը հիմնել Է... Տերը՝ մեր Փրկիչը, Աստծո ժառանգ Է նշանակ-ված, և նրանք, ովքեր համագործակցում են Նրա հետ հոգիների փրկու-թյան գործում, ժառանգակից են Իրեն ...Լինելհաղթող՝ նշանակում Է դաս-վել նրանց շարքերում, ովքեր ամենագերազանց հավիտենական փառքի տեր են։ԱԴ 13.4

    Մի՞թե Աստծո զավակներ լինելուց ավելի մեծ պատիվ կարող Էինք տենչալ, ավելի բարձր դիրք ունենալ, ավելի մեծ ժառանգություն գտնել, քան այն, որ բաժին Է ընկնում Աստծո ժառանգներին և Քրիստոսի ժառանգակիցներին։ԱԴ 13.5