Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մեր համաո կամքը դարձնում է սրբագործված, 18 Ապրիւ

    ... ինչպես Քրիստոuի ծառասեր, որ Աստծո կամքն են անում սըր֊ տանg։ Եփեսացիu 6 6:ԱԴ 116.1

    Թող ոչ ոք չասի. «Ես անկարող եմ հաղթել իմ բնավորության թերությունները», որովհետև եթե նման եզրակացության հանգեք, չեք կարող հավիտենական կյանք ունենալ։ Ամեն ինչ կախված է ձեր կամքից։ Չկարողանալ՝ նշանակում է չկամենալ։ԱԴ 116.2

    Իրական դժվարությունը չսրբագործված սրտի այլասերվածության և Աստծո կամքին հնազանդվել չկամենալու մեջ է։ Երբ վճռականապես նպատակադրվեք հաղթելուն, ապա հաղթելու տրամաղրվածու թյուն կունենաք և ցանկալի բնավորության գծեր կզարգացնեք, անխոնջ ու համառ ջանքերով պայքար կմղեք։ Դուք աչալուրջ կերպով հետևեք ձեր բնավորության թերություններին և փոքր բաներում ճիշտ վարվելու սովորություն ձեռք կբերեք։ Որքան սիրտը սրբագործվում է Քրիստոսի շնորհիվ, այնքան հաղթելը հեշտ է դառնում։ԱԴ 116.3

    Ինչպիսի՞ աշխատանք կարող էր արվել յուրաքանչյուրիս համար, եթե մեր հպարտ ու համառ կամքը լիովին հնազանդվեր Աստծո կամքին, ու մենք երկրավոր մթնոլորտից վեր ելնեինք դեպի ավելի բարձր ու մաքուր մթնոլորտ։ԱԴ 116.4

    Ինքնակամությունն ու հպարտությունը այն չարիքներն են, որ հրեշտակներին դարձրեցին դևեր և փակեցին նրանց առջև երկնքի դռները։ԱԴ 116.5

    Դուք չեք կարող վերահսկել ձեր մղումներն ու զգացմունքները այնպես, ինչպես կկամենայիք, սակայն կարող եք վերահսկել կամքը և լիովին վերափոխել ձեր կյանքը։ Երբ կամքը հանձնեք Քրիստոսին, ձեր կյանքը կծածկվի Քրիստոսով՝ Աստծո մեջ, և դուք կդաշնակցեք մի իշխանության, որ բոլոր պետություններից ու իշխանություններից վեր է։ Աստված ուժ կտա, որ ամուր կառչեք Իր զորությանը, և նոր լույսը՛ կենդանի հավատի լույսը, մատչելի կլինի ձեզ։... Դուք ձեռք կբերեք ուժ, ջերմեռանդություն և պարզություն, որը ձեզ կդարձնի պատրաստի գործիք Աստծո ձեռքում։ԱԴ 116.6