Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մեր դաաարկ լապտերները փոխարինում է լիքը լապտերներով, 21 Ապրիւ

    Uակայն, իմաuտուննրն իրենg ամաններում ձեթ վեըgրեgին իրենg լապտերների Հետ մեկաեղ։ Մատթեոս 25:4:ԱԴ 119.1

    Թող ամեն երիտասարդ մտորի տասը կույսերի մասին առակի շուրջ։ Բոլորը ունեին լապտերներ, այսինքն՝ աստվածապաշ-տության կերպարանք, բայց նրանցից միայն հինգն էին ներքուստ բարե-պաշտ։ Մյուս հինգը շնորհի յուղի պակասություն ունեին։ Քրիստոս Հիսու— սում կյանքի Հոգին՝ Սուրբ Հոգին, չէր բնակվում նրանց սրտերում։ Առանց շնորհի յուղի ի՛նչ օգուտ ունի դավանության լամպը։ Ինչքան էլ բացահայտ լինի դավանությունը, որքան էլ պաշտոնավոր փնի կրոնականը, եթե շնորհի յուղը բացակայում է, նրա լապտերը մնում է դատարկ և չի կարող լուսա-վորել...ԱԴ 119.2

    Փեսայի ուշացման պատճառն այն է, որ նա «երկայնամիտ է մեր հան-դեպ, որովհետև չի կամենում, որ կորչողներ լինեն, բայց որ բոլորը ապաշ-խարության հասնեն»։ O՜, որքա՜ն երկայնամիտ է մեր ողորմած Տերը։ Երանի՜ թե բոլոր երիտասարդները հասկանային Գողգոթայի վրա անսահ-ման գնով ձեռք բերված հոգու արժեքը։ Երանի՜ յուրաքանչյուրը գնահա-տեր իր աստվածատուր ձիրքերը։ Քրիստոսի միջոցով դուք հնարավորու-թյուն ունեք բարձրանալ առաջընթացի սանդուղքով և ձեր բոլոր ուժերը հանձնել Հիսուսի վերահսկմանը։... Ձեր ոգին, մտքերը, խոսքերն ու գործերը կարող են բացահայտել Սուրբ Հոգու աշխատանքը, և կյանքը կարող է մեծ ազդեցության թողնել ուրիշների վրա։ԱԴ 119.3

    Սենք ապրում ենք աշխարհի պատմության չափազանց հանդիսավոր ժամանակահատվածում, որպեսզի անհոգ լինենք։... Պետք է աղոթել, հա-վատալ և հնազանդվել։ Սեփական ուժերով ոչնչի չեք հասնի, սակայն Հի— սուս Քրիստոսի շնորհով կարող եք այնպես օգտագործել ձեր ունակու-թյունները, որ առավելագույն օգուտ բերեք թե՜ ձեզ, թե՜ ուրիշներին։ Կառչե ք Հիսոաից, և ժրաջանորեն կգործեք Նրա գործերը ու վերջում հավիտենական հատուցում կստանաք։ԱԴ 119.4