Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աստծո շնորհը բավական է ցանկացած կարիքի դեպքում, 22 Ապրիւ

    Եվ նա ինձ ասաց. Բավւսկան է քեզ իմ շնորՀը, որովՀետև իմ զորոլ— Թյունը տկարության մեջ է կատարվում, արգ ավելի Հոժարությամբ իմ տկարությունով կպարծենամ որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձա— նnւմ։ Բ կորնթաgիս 12: 9:ԱԴ 120.1

    Եթե տրվել եք Աստծուն Նրա գործը անելու համար, ապա կարիք չկա մտահոգվելու վաղվա օրվա մասին։ Նա, ում ծառայում եք, սկզբից գիտե վերջը։ Ձեզանից ծածկված վաղվա իրադարձությունները հայտնի են Ամենակարողին։ԱԴ 120.2

    Երբ փորձում ենք ինքնուրույն վարել մեր գործերը, հաջողության հույսերը կապելով մեր իմաստության հետ, այնպիսի բեռ ենք վերցնում, որ Աստված չի դրել մեզ վրա և փորձում ենք կրել այն առանց Նրա օգնության։ Մենք ստանձնում ենք Աստծո պարտավորությունները ու դրանով գրավում Իր տեղը։ Եվ իհարկե իրավունք անենք անհանգստանալու, վտանգից ու կորստից վախենալու, քանի որ այդ ամենը կպատահի մեզ հետ։ԱԴ 120.3

    Սակայն եթե իսկապես հավատանք, որ Աստված սիրում է մեզ և մտադիր է բարիք անել, ապա կդադարենք անհանգստանալ ապագայի մասին։ Սենք կապավինենք Աստծուն, ինչպես երեխան ապավինում է սիրող ծնողին։ Տագնապներն ու տառապանքները կանհայտանան, որովհետև մեր կամքը ամբողջապես կանհետանա Աստծո կամքի մեջ։ԱԴ 120.4

    Քրիստոսը չի խոստացել օգնել մեզ վաղվա բեռը այսօր կրել։ Նա ա— սում է. «Բավական է քեզ իմ շնորհը», սակայն ինչպես մանանան էր տրվում անապատում, այնպես էլ Նրա շնորհը տրվում է ամեն օր՝ տվյալ օրվա կարիքները հոգալու համար։ Իսրայելի նման մենք էլ կարող ենք ամեն առավոտ երկնային հաց ստանալ ամբողջ օրվա համար։ԱԴ 120.5

    Մենք ունենք միայն մեկ օր, և այդ օրվա ընթացքում պետք է ապրենք Աստծո համար։ Հանդիսավոր աստվածածառայություն անցկացնելով՝ պի-տի Քրիստոսի ձեռքը հանձնենք օրվա ծրագրերն ու նպատակները, մեր ողջ հոգսը գցելով Նրա վրա, քանզի Նա հոգ է տանում մեր մասին։ «Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդներ և ոչ թե չարության»։ԱԴ 120.6