Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Նրա պարգևները Սեզ հաստաաելnւ ն զորացնելու համար են, 23 Ապրիւ

    Եվ ամեն շնորՀի Աստվածը, որ մեզ կանչեց իր Հավիւոենական փառքի մեջ Քրիստոս Հիսուսով ձեզ որ մի քիչ չարչարվում եք, կատարյլ անի, Հաստատի, զորացնի, Հիմնի։ Ա Պետրոս 5: 10ԱԴ 121.1

    Օրհնյալ է նա, ով կարող է ասել. «Ես մեղավոր եմ Աստծո առաջ, սակայն Հիսուսն իմ Բարեխոսն է։ Ես խախտել եմ Նրա օրենքը և չեմ կարող փրկել ինքս ինձ, այլ ամբողջովին հուսացած եմ Գողգոթայի վրա թափված թանկագին արյանը։ Աղամով կորած էի, բայց Քրիստոսով գտնվեցա։ Աստված, Ով այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Օրդուն տվեց,թույլ չի տա, որ կորչեմ, քանի դեռ ապաշխարած եմ և հոգով փշրված։ Նա ինձ չի նայի, քանի որ բոլորովին անարժան եմ, այլ կնայի Իր Օծյալին՝ իմ Փոխանորդին և Երաշխավորին ե կլսի իմ Բարեխոսի խնդրանքը, որը մեռավ իմ մեղքի համար, որպեսզի ես Աստծո արդարությունը լինեմ Նրա-նում։ Նայելով Նրան՝ ես վերափոխվում եմ Իր նմանությամբ։ Բնավորութ-յունս կարող է փոխվել միայն, այն դեպքում, երբ հաղորդակից լինեմ Նրա շնորհին, Ով բարի, արդար, ողորմած և ճշմարիտ է։... Քրիստոսի շնորհով լցված սիրտը խաղաղ և ուրախ է, և երբ Քրիստոսը ապրում է հոգում, բնա-վորությունը սրբվում, վեհանում, ազնվանում և փառավորվում է։ԱԴ 121.2

    Տիեզերքի Արարիչը սիրում է նրանց, ովքեր հավատում են Իր միածին Որդուն՝ որպես իրենց անձնական Փրկչի, այնպես, ինչպես Նա է սիրում Իր Որդուն։ Այս զարմանալի սերը կարող ենք վայելել այժմ և այստեղ։ Աստված տվել է մարդկանց երկնքի Լույսի և Վեհության պարգևը և Նրա հետ՝ ողջ երկնային գանձերը։ Գալիք կյանքին վերաբերող խոստումների հետ մեկտեղ Նա առատ պարգևներ է շնորհում մեզ նաև այս կյանքում՝ փափագելով, որ որպես իր շնորհ ընդունողներ վայելենք այն ամենը, ինչ ազնվացնում, զարգացնում և վսեմացնում է բնավորությունը։ԱԴ 121.3

    Իր զավակներին զորացնելու և քաջալերելու համար Տերը պատրաստ է ամենասքանչելի կերպով դրսևորել Իր շնորհը։ԱԴ 121.4