Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ուրախացեք շնորհի առաա գանձերով, 25 Ապրիւ

    Եվ քn ԵՀովա Աuտոժո քեզ և քn տասնը արվաժ բոլոր բարիքներով ուրախանաս, դու և ղևտաgին և ձեր մեջ եղող օտարականը։ Երկրորդ օրինաg 26: 11:ԱԴ 123.1

    Մենք պետք է երախտագետ լինենք ե գովաբանենք Աստծուն այն բոլոր օրհնությունների և հարմարությունների համար, որ վայելում ենք այս աշխարհում։ Աստված կամենում է, որ ամեն ընտա-նիք, որին Ինքը պատրաստում է երկնային բնակարաններում ապրելու, փառք տա Իրեն Իր շնորհի առատ գանձերի համար։ Եթե երեխաներին տանը սովորեցնեին շնորհակալ լինել բոլոր բարիքներր Շնորհողից, ապա մեր րնտանիքներում կդրսևորվեր երկնային շնորհր։ Ընտանեկան կյանքը ուրախ կլիներ, և նման տներից դարս գալով, երիտասարդները հարգանքի և ակնածանքի ոգին իրենց հետ կբերեին դասարան և եկեղե-ցի։ Մարդիկ կհաճախեին սրբարան, ուր Աստված հանդիպում է Իր ժողովրդի հետ, երկյուղածություն կլիներ աստվածածառայության բոլոր արարողությունների հանդեպ, երախտազգաց գովք կասվեր Տիրոջ բոլոր պարգևների դիմաց։...ԱԴ 123.2

    Ամեն երկրավոր օրհնություն կընդունվեր շնորհակալությամբ, իսկ ամեն հոգևոր օրհնություն կրկնակի թանկ կդառնար, քանի որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի գիտակցությունը սրբված կլիներ ճշմարտության Խոսքով։ Տեր Հիսուս Քրիստոսը շատ մոտ է նրանց, ովքեր գնահատում են Իր պարգևները, մատնանշելով առատաձեռն, սիրող և հոգատար Աստծուն որպես իրենց բոլոր բարիքների, մխիթարության և սփոփանքի, ինչպես նաև անսպառ շնորհի Աղբյուր։ԱԴ 123.3

    Եթե ավելի շատ արտահայտեինք մեր հավատը և ուրախանայինք այն օրհնություններով, որոնց մասին գիտենք, որ ունենք՝ Աստծո ողորմությամբ ու սիրով, ապա առավել մեծ հավատ և ուրախություն կունենայինք։ Ոչ մի լեզու չի կարող արտահայտել, ոչ մի սահմանափակ միտք չի կարող պատկերացնել այն օրհնությունը, որ բխում է Աստծո բարությունն ու սերը գնահատելուց։ Անգամ երկրի վրա մեր ուրախու-թյունը կարոդ է անսպառ աղբյուրի պես լինել, որը երբեք չի ցամաքում, քանի որ սնվում է Աստծո գահից հոսող վտակներով։ԱԴ 123.4