Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Փրկություն Ասածո շնորհի մեծության միջոցով, 28 Ապրիւ

    MissingԱԴ 126.1

    Քրիստոսը եկավ... զարգացնելու և ազնվացնելու մեր միտքը, որպեսզի մեր ջանքերը այս կյանքում սխալ ճանապարհով չուղղ-վեն և զուր չլինեն։ԱԴ 126.2

    Տեր Հիսուսը եկավ զորացնելու ճշմարտության ամեն անկեղծ որոնո-ղի։ Նա եկավ հայտնելու Հորը։ Նա թույլ չէր տալիս, որ որևէ բան շեղի Իր միտքը Աստծո բարոյական կերպարը մարդու մեջ վերականգնելու մեծ աշխատանքից։ Ու մենք պիտի գիտակցենք, որ Աստծուն նմանվելը և ապագա կյանքի համար պիտանի բնավորություն կերտելը մեծ և կարևոր գործ է։ Երկնային ճշմարտությունները պետք է կիրառենք գործնական կյանքում։ Մենք կարող ենք միշտ զինված լինել բոլոր այն անգին գիտե-լիքներով, որոնք հնարավորություն են տալիս Աստծո կյանքին համապա-տասխան կյանք վարելու։ԱԴ 126.3

    Աստվածճանաչումը բարձր է, ինչպես երկինքը, լայնատարած՝ ինչպես երկիրը։ ճշմարիտ աշակերտները միայն նրանք են, ովքեր կարդում են Աստվածաշունչը՝ որպես իրենց ուղղված Աստծո ձայն։ Աստծո խոսքը նրանցում սարսուռ է առաջացնում, քանզի իրենց համար այն կենդանի իրականություն է։ Նրանք ուսումնասիրում են, որոնում են թաքնված գանձը։ Նրանք բացում են իրենց միտքն ու սիրտը՝ ընդունելու համար և երկնային շնորհ են խնդրում, որպեսգի կարողանան պատրաստվել ապագա անմահ կյանքի համար։ Վերցնելով երկնային ճրագը՝ մարդը տեսնամ է իր տկարությունն ու թուլությունը, սեփական աժերով արդարության հասնելու անհուսությունը։ Տեսնում է, որ ինքնին ոչինչ չունի Աստծուն ներկայացնելու, առաջադրելու։ Նա աղոթում է, որ Սուրբ Հոգին՝ Քրիստոսի ներկայացուցիչը, իր մշտական ուղեցույցը փնի և առաջնորդի իրեն ամեն ճշմարտության։... Այս փորձնական կյանքի ընթացքում ձեռք բերված այն գիտելիքները, որոնք պատրաստում են մեգ «մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսում», ճշմարիտ գիտելիքներ են։ Նրանք օրհնություն են բերում թե՜ մեզ, թե՛ ուրիշներին այս կյանքում և ապահովում են մեզ համար ապագա՝ հավիտենական կյանքն իր ողջ անապականելի հարստությամբ։ԱԴ 126.4

    Քրիստոսի թանկագին նվերներով լի գանձարանը բաց է բոլորի համար։ԱԴ 126.5