Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Մայիս

    Նա ամբողջովին ապավինում էր ասավածայիև զորությանը, 1 Մայիս

    Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. Ճշմարիա ճշմարիտ ասում եմ ձեզ թե Որդին իրենից չի կարող ոչինչ անել, թե որ չտեսնի Հորն անելիս. որովՀեաև ինչ որ նա անում է, Հենց Որդին էլ այն բանը նրա նման է անում։ ՀովՀաննես 5: 19:ԱԴ 130.1

    Հիսուսը կատարյալ օրինակ է, և յուրաքանձչյուր երեխայի ու երիտա-սարդի պարտքն ու առանձնաշնորհն է նմանվել այդ օրինակին։ Թող երեխաները հիշեն, որ մանուկ Հիսուսը Իր վրա վերցրեց մարդկային բնությունը, ապրեց մեղավոր մարմնում և բոլոր փոքրերի նման ենթարկվում էր սատանայի փորձություններին։ Նա կարողանում էր դիմագրավել այդ փորձություններին, քանի որ, հնազանդվելով իր երկնային Հոր կամքին ու կատարելով Նրա բոլոր պատվերները, ապավինում էր Նրա աստվածային զորությանը։ Հիսուսը պահում էր իր Հոր կանոնները, պատվիրաններն ու օրենքները։ Նա միշտ խորհուրդ էր հարցնում Աստծուց և հնազանդվում Նրա կամքին։ԱԴ 130.2

    Ամեն երեխայի պարտքն ու առանձնաշնորհն է գնալ Հիսուսի հետքերով... Տեր Հիսուսին շատ հաճելի կլիներ, եթե երեխաները Իրենից հոգևոր շնորհներ խնդրեին, եթե իրենց բոլոր դժվարություններն ու փորձությունները ներկայացնեին Փրկչին, որովհետև Նա գիտե՝ ինչպես օգնել մանուկներին և երիտասարդներին, քանզի Ինքն էլ մանուկ է եղել ու կրել է այն բոլոր փորձությունները, հիասթափություններն ու դժվարությունները, որ բաժին են հասնում նրանց։ Աստծո խոստումները տրված են ինչպես մանուկներին և երիտասարդներին, այնպես էլ մեծահասակներին։ Թող մանուկներն ու երիտասարդները Աստծո յուրաքանչյուր խոստում դարձնեն խնդրանք՝ աղաչելով Տիրոջը, որ իրենց համար անի այն, ինչ անում էր Հիսոաի Իր միածին Որդու համար, երբ վերջինս դիմում էր Աստծուն Իր կարիքները հոգալու խնդրանքով։ Յուրաքանչյուր օրհնություն, որ Հայրը նախատեսել է մեծահասակների համար, Հիսուս Քրիստոսի միջոցով պատկանում է նաև մանուկներին ու երիտասարդներին։ԱԴ 130.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents