Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Նրա պարզությունը սեր եր ներշնչում, 5 Մայիս

    Եվ Հիսուսը ղարգանում էր իմաստությունով և Հասակով. և շնորՀով Աստծո և մարդկանց մոտ։ Ռnւկաս 2: 52:ԱԴ 134.1

    Իր կյանքի պարզությամբ, հպարտությունից և ունայնությունից զերծ լինելով էր, որ Հիսուսը շնորհ էր գտել Աստծո և մարդկանց մոտ։ Նա չէր ձգտում ուշադրություն գրավել Իր բացառիկությամբ։ԱԴ 134.2

    Քրիստոսը պարզ և սուրբ կյանք էր վարում։ Նրա իմաստությունը մեծ էր, սակայն մանկական էր, և ավելանում էր տարիների ընթացքում։ Մանուկ Հիսուսը շատ մեղմ ու գեղեցիկ բնավորություն ուներ, որն առանձնանում էր իր կատարելությամբ։ԱԴ 134.3

    Քրիստոսի կյանքը միակ անսխալական օրինակն է բոլոր մանուկնե-րի և երիտասարդների համար։ Երբ երեխաները ըմբոստանում են իրենց ծնողների հեղինակության դեմ, նրանք դատապարտվում են Փրկչի կյան-քով, Ով Ինքն էլ երեխա է եղել և հնազանդվել է ծնողներին։ Ինչպիսի հա-կադրություն է կազմում այժմյան մանուկների բնավորությունը։ Երեխա-ների մեծամասնությունը ցուցամոլ է և ապրում է իր հաճույքի համար։ Ոմանք փորձում են ուշադրության արժանանալ իրենց ճարտարախո-սությամբ։ Մյուսները կարծում են, թե արժանապատվությունը որոշվում է արտաքինով։ Նրանք անչափ բծախնդիր են իրենց հագուստի նկատմամբ, և շատ ժամանակ ու միջոցներ են տրամադրում, որ հագնվեն ի ցույց մարդկանց՝ նրանց ուշադրությունը գրավելու համար, մինչդեռ գաղտնի աղոթքի համար ոչ ժամանակ են գտնում, ոչ էլ հետաքրքրություն ունեն նրա նկատմամբ։ Նրանք արհամարհում են ներքին զարդարանքը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությունը, որը, ըստ առաքյալի խոսքերի, շատ արժեքավոր է Աստծո համար...ԱԴ 134.4

    Հարստությունն ու հագուստը սովորական բաներ են, որ կարող են նախանձ առաջացնել, բայց ոչ թե հարգանք և հիացմունք։ Հեզության և խոնարհության շնորհով զարդարված զարգացած միտքը և մաքուր, ազնիվ սիրտն են, որ արտացոլվելով դեմքի վրա, սեր և հարգանք են ներշնչում։ԱԴ 134.5

    Եթե երիտասարդները ցանկանում են դառնալ մտավոր զարգացած, բարոյապես անարատ և հոգևորապես ուժեղ, թող հետևեն Հիսուսի պարզ լինելու և ծնողներին հնազանդվելու օրինակին։ԱԴ 134.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents