Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ժուժկալության հարցում, 14 Մայիս

    Եվ փորձիչը նրա մոտ գալով ասաg. Եթե Աստծո որգի ես, ասիր, որ այս քարերը Հաց լինեն։ Նա Էլ պատասխանեց և ասաց, գրված Է ոչ միայն Հացով կապրի մարգ, այլ ամեն խոսքով, որ դnւրս է գալիս Աստծո բերանից։ Մաւոթեոս 4:3,4:ԱԴ 143.1

    Քրիստոսի մեծ փորձությունն անապատում՝ քաղցը հագեցնելու առումով, պետք է մսղպուն անձնուրացության օրինակ թողներ։ Այս երկարատև ծոմը պիտի համոզեր անվանյալ քրիստոնյաներին այն բաների մեղավորության մեջ, որ իրենք իրենց թույլ են տալիս։ Անապա-տում Քրիստոսի տարած հաղթանակը պետք է ցույց տար այն ամենի մե-ղավորությունը, ինչում մարդիկ այդքան մեծ հաճույք են գտնում։ Մարդ-կության փրկությունը նժարի վրա էր և վճռվելու էր անապատում Քրիս-տոսի փորձությամբ։ Եթե Քրիստոսը հաղթահարեր ախորժակը, ապա մարդն էլ հաղթահարելու հնարավորություն կունենար...ԱԴ 143.2

    Աստվածապաշտության խորհուրդը հասկացող քրիստոնյաները, որոնք վեհ և սուրբ պատկերացում ունեն քավության մասին և գիտակցում են, որ Քրիստոսի տառապանքն անապատում իրենց համար ձեռք բերված հաղթանակ էր, շատ կզորանան՝ իրենց կյանքը հաճախ և լրջորեն ճշմարիտ չափանիշի՝ Քրիստոսի կյանքի հետ համեմատելով։ Թեթևա-մտության և Աստծուն մոռանալու մղող զվարճությունն երր հավանություն չեն գտնի Քրիստոսի՝ աշխարհի Փրկչի կյանքում, որը միակ հուսալի օրի-նակն է, որին մարդը պիտի հետևի, եթե կամենում է Քրիստոսի նման հաղթող լինել։ Սատանայի դես պայքարում մարդն այսօր առավելություն ունի Ադամի նկատմամբ, քանի որ վերջինիս անհնազանդությունն ու դրանից բխած անկումը զգուշացնում են խուսափել նրան ընդօրինակելուց։ Մարդուն տրված է նաև ախորժակը հաղթահարելու, ինչպես և սատանայի զանազան փորձությունները հաղթելու, զորավոր թշնամուն ամեն հարցում պարտության մատնելու և յուրաքանչյուր պայքարից հաղթող դուրս գալու Քրիստոսի օրինակը։ԱԴ 143.3

    Հատկապես դժվար է հաղթել ուտելու և խմելու հետ կապված սովո— րությունները, որովհետև սատանան ձեզ ամուր կապում է իր կառքին։ԱԴ 143.4

    Բոլոր նրանք, ովքեր նվիրվում են Քրիստոսին՝ ծառայելով Նրան, կհետևեն Քրիստոսի օրինակին և կատարյալ հաղթողներ կլինեն։ԱԴ 143.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents