Go to full page →

ԳԼՈՒԽ 6 - ԱՍՏԾՈ ՕՐԵՆՔԸ ՀՊ 39

ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ
Աստված հռչակում է Իր օրենքը Սինա սարի վրա ՀՊ 39

Այն բանից հետո, երբ Աստված տվեց Իսրայել ժողովրդին Իր զորության նշանները, Նա հայտնեց, թե Ով է Ինքը. «Ես եմ Եհովան քո Աստվածը’ որ քեզ Եգիպտոսի երկրից’ ծառայության տնից հանեցի»: Հենց այն Աստվածը, Ով Իր զորությունն էր ցույց տվել եգիպտացիներին, այժմ Իր օրենքն էր հռչակում: ՀՊ 39.1

«Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս»: ՀՊ 39.2

«Քեզ համար կուռք չշինես, և ոչ վերը երկնքում’ կամ ցածը երկրի վրա՝ կամ երկրի տակի ջրերում եղած բաների մեկ նմանությամբ. նրանց երկրպագություն չանես և նրանց չպաշտես, որովհետև ես քո Եհովա Աստվածը նախանձոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրենությունը որդիների վրա’ մինչև նրանց երրորդ ու չորրորդ ազգը, որ ատում են ինձ: Եվ կողորմեմ նրանց մինչև հազար ազգ, որ սիրում են ինձ և իմ պատվիրանները պահում”: ՀՊ 39.3

«Քո Եհովա Աստծո անունը դատարկ տեղը չհիշես, որովհետև Եհովան’ Իր անունը դատարկ տեղը հիշողին անպատիժ չի թողնի”: ՀՊ 39.4

«Հիշիր հանգստության օրը նրան սուրբ պահելու համար: Վեց օր աշխատիր և քո բոլոր գործն արա. բայց յոթերորդ օրը’ քո Եհո- վա Աստծո հանգստության օրն է. ոչ մի գործ չգործես ոչ դու, ոչ քո որդին, ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը, ոչ քո անասունը, ոչ էլ քո դռան օտարականը: Որովհետև Եհովան վեց օրվա մեջ արեց երկինքն ու երկիրը, ծովն ու բոլոր նրանց մեջ եղածները, և յոթերորդ օրը հանգստացավ. նրա համար Եհովան օրհնեց հանգստության օրը և սրբեց նրան»: ՀՊ 39.5

«Պատվիր քո հորը և քո մորը, որ քո օրերը երկարանան այն երկրի վրա, որ քո Եհովա Աստվածը կտա քեզ”: ՀՊ 39.6

«Սպանություն մի անիր»: ՀՊ 39.7

Այս գլուխը հիմնված է Ելից 19, 20, 25-40-ի վրա:

«Շնություն մի անիր»: ՀՊ 40.1

«Գողություն մի անիր”: ՀՊ 40.2

«Քո դրացու դեմ սուտ վկայություն մի անիր”: ՀՊ 40.3

«Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նրա ծառային՝ կամ նրա աղախնին՝ կամ նրա եզին՝ կամ նրա էշին, և քո դրացու ոչ մեկ բանին”: ՀՊ 40.4

Եհովայի առաջին և երկրորդ պատվիրանները կռապաշտության դեմ են: Կռապաշտությունը մղում է մարդկանց մեծ մեղքեր գործել և ապստամբել: Արդյունքում’ կռապաշտներն սկսում են մարդկային զոհեր մատուցել իրենց կուռքերին: Աստված ցանկանում է նախազգուշացնել Իր ժողովրդին, որ նման գարշելի արարքի փորձ անգամ չկատարեն: Առաջին չորս պատվիրանները ցույց են տալիս մարդկանց պարտականությունն Աստծո հանդեպ: Չորրորդը’ կապակցող հանգույցն է մեծ Աստծո և մարդու միջև: Շաբաթը տրված էր’ հատկապես հօգուտ մարդկանց և ի պատիվ Աստծո: Վերջին վեց պատվիրաններում խոսքը դրացու հանդեպ մարդու ունեցած պարտականությունների մասին է: ՀՊ 40.5

Շաբաթը պետք է հավերժ նշան լիներ Աստծո և Իր ժողովրդի միջև: Նշանը պետք է հասկացվի այսպես. բոլոր նրանք, ովքեր կպահեն շաբաթը, իրենց այդ արարքով ցույց կտան, որ իրենք կենդանի Աստծուն’ երկրի և երկնքի Արարչին են պաշտում: Շաբաթը պետք է այնքան ժամանակ նշան լինի Աստծո և Նրա ժողովրդի միջև, քանի դեռ Տերը երկրի վրա Իրեն ծառայող ժողովուրդ կունենա: ՀՊ 40.6

«Եվ բոլոր ժողովուրդը տեսնում էին որոտումները և կայծակները և փողի ձայնը և սարի ծխելը: Եվ ժողովուրդը տեսավ և հետ քաշվեց և հեռու կանգնեց. Եվ ասաց Մովսեսին. Դու խոսիր մեզ հետ, և մենք կլսենք, բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք: ՀՊ 40.7

Եվ Մովսեսը ասաց ժողովրդին. Մի վախեք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար է եկել, այնպես որ Նրա վախը ձեր առաջին լինի, որ չմեղանչեք»: ՀՊ 40.8

«Եվ Եհովան ասաց Մովսեսին. Այսպես ասես Իսրայելի որդիներին. Դուք տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ”: Աստծո փառահեղ ներկայությունը Սինա լեռան վրա, և այդ ներկայությամբ պայմանավորված’ ցնցումներն երկրի ընդերքում, ահարկու կայ ծակներն ու որոտումները, որոնցով ուղեկցվում էր Տիրոջ այդ այ- ցելությունը, այս ամենն այնպիսի վախով ու ակնածանքով լցրեց մարդկանց սրտերը Տիրոջ սրբազան վեհության հանդեպ, որ նրանք հետ քաշվեցին Աստծո ահարկու ներկայությունից, որպեսզի չլինի թե չդիմանան Նրա զարհուրելի փառքին: ՀՊ 40.9