Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 6 - ԱՍՏԾՈ ՕՐԵՆՔԸ

    ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ
    Աստված հռչակում է Իր օրենքը Սինա սարի վրա

    Այն բանից հետո, երբ Աստված տվեց Իսրայել ժողովրդին Իր զորության նշանները, Նա հայտնեց, թե Ով է Ինքը. «Ես եմ Եհովան քո Աստվածը’ որ քեզ Եգիպտոսի երկրից’ ծառայության տնից հանեցի»: Հենց այն Աստվածը, Ով Իր զորությունն էր ցույց տվել եգիպտացիներին, այժմ Իր օրենքն էր հռչակում:ՀՊ 39.1

    «Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս»:ՀՊ 39.2

    «Քեզ համար կուռք չշինես, և ոչ վերը երկնքում’ կամ ցածը երկրի վրա՝ կամ երկրի տակի ջրերում եղած բաների մեկ նմանությամբ. նրանց երկրպագություն չանես և նրանց չպաշտես, որովհետև ես քո Եհովա Աստվածը նախանձոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրենությունը որդիների վրա’ մինչև նրանց երրորդ ու չորրորդ ազգը, որ ատում են ինձ: Եվ կողորմեմ նրանց մինչև հազար ազգ, որ սիրում են ինձ և իմ պատվիրանները պահում”:ՀՊ 39.3

    «Քո Եհովա Աստծո անունը դատարկ տեղը չհիշես, որովհետև Եհովան’ Իր անունը դատարկ տեղը հիշողին անպատիժ չի թողնի”:ՀՊ 39.4

    «Հիշիր հանգստության օրը նրան սուրբ պահելու համար: Վեց օր աշխատիր և քո բոլոր գործն արա. բայց յոթերորդ օրը’ քո Եհո- վա Աստծո հանգստության օրն է. ոչ մի գործ չգործես ոչ դու, ոչ քո որդին, ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը, ոչ քո անասունը, ոչ էլ քո դռան օտարականը: Որովհետև Եհովան վեց օրվա մեջ արեց երկինքն ու երկիրը, ծովն ու բոլոր նրանց մեջ եղածները, և յոթերորդ օրը հանգստացավ. նրա համար Եհովան օրհնեց հանգստության օրը և սրբեց նրան»:ՀՊ 39.5

    «Պատվիր քո հորը և քո մորը, որ քո օրերը երկարանան այն երկրի վրա, որ քո Եհովա Աստվածը կտա քեզ”:ՀՊ 39.6

    «Սպանություն մի անիր»:ՀՊ 39.7

    Այս գլուխը հիմնված է Ելից 19, 20, 25-40-ի վրա:

    «Շնություն մի անիր»:ՀՊ 40.1

    «Գողություն մի անիր”:ՀՊ 40.2

    «Քո դրացու դեմ սուտ վկայություն մի անիր”:ՀՊ 40.3

    «Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նրա ծառային՝ կամ նրա աղախնին՝ կամ նրա եզին՝ կամ նրա էշին, և քո դրացու ոչ մեկ բանին”:ՀՊ 40.4

    Եհովայի առաջին և երկրորդ պատվիրանները կռապաշտության դեմ են: Կռապաշտությունը մղում է մարդկանց մեծ մեղքեր գործել և ապստամբել: Արդյունքում’ կռապաշտներն սկսում են մարդկային զոհեր մատուցել իրենց կուռքերին: Աստված ցանկանում է նախազգուշացնել Իր ժողովրդին, որ նման գարշելի արարքի փորձ անգամ չկատարեն: Առաջին չորս պատվիրանները ցույց են տալիս մարդկանց պարտականությունն Աստծո հանդեպ: Չորրորդը’ կապակցող հանգույցն է մեծ Աստծո և մարդու միջև: Շաբաթը տրված էր’ հատկապես հօգուտ մարդկանց և ի պատիվ Աստծո: Վերջին վեց պատվիրաններում խոսքը դրացու հանդեպ մարդու ունեցած պարտականությունների մասին է:ՀՊ 40.5

    Շաբաթը պետք է հավերժ նշան լիներ Աստծո և Իր ժողովրդի միջև: Նշանը պետք է հասկացվի այսպես. բոլոր նրանք, ովքեր կպահեն շաբաթը, իրենց այդ արարքով ցույց կտան, որ իրենք կենդանի Աստծուն’ երկրի և երկնքի Արարչին են պաշտում: Շաբաթը պետք է այնքան ժամանակ նշան լինի Աստծո և Նրա ժողովրդի միջև, քանի դեռ Տերը երկրի վրա Իրեն ծառայող ժողովուրդ կունենա:ՀՊ 40.6

    «Եվ բոլոր ժողովուրդը տեսնում էին որոտումները և կայծակները և փողի ձայնը և սարի ծխելը: Եվ ժողովուրդը տեսավ և հետ քաշվեց և հեռու կանգնեց. Եվ ասաց Մովսեսին. Դու խոսիր մեզ հետ, և մենք կլսենք, բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք:ՀՊ 40.7

    Եվ Մովսեսը ասաց ժողովրդին. Մի վախեք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար է եկել, այնպես որ Նրա վախը ձեր առաջին լինի, որ չմեղանչեք»:ՀՊ 40.8

    «Եվ Եհովան ասաց Մովսեսին. Այսպես ասես Իսրայելի որդիներին. Դուք տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ”: Աստծո փառահեղ ներկայությունը Սինա լեռան վրա, և այդ ներկայությամբ պայմանավորված’ ցնցումներն երկրի ընդերքում, ահարկու կայ ծակներն ու որոտումները, որոնցով ուղեկցվում էր Տիրոջ այդ այ- ցելությունը, այս ամենն այնպիսի վախով ու ակնածանքով լցրեց մարդկանց սրտերը Տիրոջ սրբազան վեհության հանդեպ, որ նրանք հետ քաշվեցին Աստծո ահարկու ներկայությունից, որպեսզի չլինի թե չդիմանան Նրա զարհուրելի փառքին:ՀՊ 40.9

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents