Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Կրակի սյունը

    «Եվ Սոկքովթից չվեցին և Ոթոմի մեջ անապատի ծայրում իջևան արին: Եվ Եհովան գնում էր նրանց առջևից ցերեկը ամպի սյունով նրանց ճանապարհ ցույց տալու համար, և գիշերը’ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որ ցերեկ և գիշեր գնան: Ցերեկը ամպի սյունը’ և գիշերը կրակի սյունը’ ժողովրդի առջևից չպա- կասեցրեց»:ՀՊ 35.1

    Եբրայեցիների’ Եգիպտոսից դուրս գալուց մի քանի օր անց, եգիպտացիներն ասացին փարավոնին, որ նրանք փախել են և այլևս հետ չեն դառնալու, որ ծառայեն իրեն: Նրանք շատ էին վշտացած, որ թույլ են տվել Իսրայելի որդիներին հեռանալ Եգիպ- տոսից: Նրանց համար մեծ կորուստ էր իսրայելացիների ծառայություններից զրկվելը, և խորապես զղջում էին, որ համաձայնել են նրանց գնալուն: Չնայած այն ամենին, ինչ նրանք կրել էին’ պատժվելով Աստծուց, եգիպտացիների սրտերը այնքան էին կարծրացել իրենց մշտական ապստամբության հետևանքով, որ որոշեցին հետապնդել Իսրայելի որդիներին և ուժով նրանց հետ բերել Եգիպտոս: Թագավորը մեծ բանակ հավաքեց և, իր հետ վեց հարյուր մարտակառք վերցնելով, ընկավ եբրայեցիների հետևից ու հասավ նրանց, երբ վերջիններս ճամբար էին խփել ծովի ափին:ՀՊ 35.2

    «Եվ փարավոնը մոտեցավ, և Իսրայելի որդիքն իրենց աչքերը բարձրացրին, և ահա եգիպտացիք գալիս էին իրենց հետևից, և շատ վախեցան. և Իսրայելի որդիքն աղաղակեցին Եհովային և ասացին Մովսեսին. Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերիր անապատի մեջ մեռնելու. սա ի՞նչ է որ մեզ արիր, որ մեզ Եգիպտոսից հանեցիր: Սա այն խոսքը չէ՞, որ քեզ ասում էինք Եգիպտոսում. թե թող մեզ’ որ եգիպտացիներին ծառայություն անենք, որովհետև ավելի լավ է մեզ համար եգիպտացիներին ծառայություն անել, քան թե անապատում մեռնել:ՀՊ 35.3

    Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. Մի վախեցեք, կանգնեցեք, և տեսեք Եհովայի փրկությունը’ որ այսօր կանի ձեզ համար, որով- հետև ձեր այսօրվա տեսած եգիպտացիներն այլևս պիտի չտեսնեք հավիտյան: Եհովան ձեզ համար պիտի պատերազմի, և դուք լուռ կացեք”:ՀՊ 35.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents