Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գրի է առնված հետագա սերունդների համար

    Իսրայելացիների անդադար տրտունջները, Աստծո ցասումն ու պատիժը’ նրանց օրինազանցություններին ի պատասխան, գրի առնվեցին սրբազան պատմության էջերում’ Աստծո ժողովրդի համար, որը պիտի ապրեր երկրի վրա դրանից հետո: Ավելին, դրանք պետք է նախազգուշացում լինեն հատկապես նրանց համար, ովքեր ապրելու են աշխարհի պատմության վերջում: Աստծո ժողովրդի համար են գրի առնված նաև նրանց նվիրվածությունն արտահայտող արարքները, Մովսեսին իրենց կամավոր ընծաները բերելիս’ նրանց եռանդը ու առատաձեռնությունը: Այն փաստը, որ նրանք այդպիսի ուրախությամբ ու հրճվանքով շինանյութ էին պատրաստում խորանի համար, պետք է օրինակ լինի բոլոր նրանց համար, ովքեր իսկապես սիրում ու երկրպագում են Աստ- ծուն: Նրանք, ովքեր բարձր են գնահատում Աստծո սուրբ ներկայության պարգևած օրհնությունը այնպիսի մի կառույց պատրաստելիս, որտեղ Տերը կարող է հանդիպել իրենց, պետք է համեմատաբար ավելի մեծ շահագրգռվածություն ու եռանդ դրսևորեն այդ սուրբ գործում, այնքան, որքան նրանք երկնային օրհնանքը ավելի բարձր են դասում երկրային հարմարություններից: Նրանք պետք է գիտակցեն, որ Աստծո համար են տուն պատրաստում:ՀՊ 48.1

    Շատ կարևոր է, որ շինությունը, որը հատկապես նախատեսված է այն բանի համար, որ Աստված այնտեղ Իր ժողովրդի հետ հանդիպի, կառուցվի մեծ հոգատարությամբ. լինի հարմարավետ, կոկիկ ու պատշաճ, քանի որ այն պետք է ձոնվի Աստծուն ու Նրան նվիրվի, և աղաչանքով պետք է կանչեն Նրան, որ բնակվի այդ տանը և սրբագործի այն Իր սուրբ ներկայությամբ: Այնքան ընծաներ պետք է կամավոր կերպով տրվեն Տիրոջը, որ հնարավոր լինի հանգիստ ավարտել աշխատանքը, և շինարարներն ի վիճակի լինեն ասելու՝ այլևս ընծաներ մի բերեք:ՀՊ 48.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents