Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԵՐԿՐԱՅԻՆ ՍՐԲԱՐԱՆԸ

    Խորանը պատրաստվեց Աստծո ցուցումով: Աստված վեր հանեց այնպիսի արհեստավորների, ովքեր կարողացան ամենադժվար ու մեծ հմտություն պահանջող գործն անգամ կատարել: Ոչ Մովսեսին, և ոչ էլ այն արհեստավորներին թույլ չտրվեց նախագծել կառույցը, կամ ծրագրել աշխատանքները: Տերն Ինքը նախագծեց այն ու հանձնեց Մովսեսին’ մանրամասն ցուցումներ տալով նրա չափերի, ձևի և օգտագործվելիք շինանյութի վերաբերյալ, և մեկ առ մեկ նշեց բոլոր պիտույքները, որոնք պետք է դրվեին սրբարա- նում: Նա Մովսեսին ցույց տվեց երկնային սրբարանի մի մանրակերտ և հրամայեց ամեն ինչ անել այնպես, ինչպես լեռան վրա իրենց ցույց տրված օրինակն էր: Մովսեսը բոլոր ցուցումները գրի առավ գրքում և կարդաց դրանք Իսրայելի ամենաազդեցիկ մարդկանց համար:ՀՊ 47.2

    Այնուհետև Տերը պահանջեց ժողովրդից, որ կամավոր նվիրատվություններ կատարեն’ Իր սրբարանի կառուցման համար, որպեսզի Նա կարողանա Իր ժողովրդի մեջ բնակվել: «Եվ Իսրայելի որդիների բոլոր ժողովքը Մովսեսի առաջին գնացին: Եվ ամեն հոժարասիրտ եղողը և ամեն բոլոր հոգով կամեցողը եկան, և ժողովքի խորանի գործի համար և նրա բոլոր պաշտոնի համար և սուրբ զգեստների համար Եհովային ընծա բերեին: Եվ եկան մարդիկ և կանայք’ ամեն ով որ սրտով կամեցող կար, և բերին գինդեր և օղեր և մատանիներ և կշտապանակներ’ ամեն տեսակ ոսկի զարդեր և ամեն ով որ ոսկի ընծա ընծայեց Եհովային”:ՀՊ 47.3

    Նախապատրաստությունը մեծ ծախսերի հետ էր կապված: Պետք էր ընտիր ու թանկարժեք շինանյութ հավաքել: Բայց Տերը միայն կամավոր ընծաներն էր ընդունում: Աստծո համար սրբատեղի կառուցելիս առաջին և ամենակարևոր պայմանն էր Աստծո գործին նվիրվածությունը և սրտից եկող զոհաբերությունը: Եվ մինչ սրբարանը կառուցվում էր, և մարդիկ իրենց ընծաներն էին բերում Մովսեսին, ու նա արհեստավորներին էր հանձնում դրանք, բոլոր իմաստունները, ովքեր աշխատում էին սրբարանի վրա, հաշվեցին ընծաներն ու եկան այն եզրակացության, որ ընծաներն արդեն բավական են կառույցն ավարտելու համար, և դեռ ավելին են, քան իրենք կարող են օգտագործել: Եվ Մովսեսը հայտարարեց ճամբարով մեկ. «Այլևս ոչ մարդ, ոչ կին մի գործ չգործեն սրբարանի ընծայի համար: Եվ Ժողովուրդը բերելուց դադարեց”:ՀՊ 47.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents