Go to full page →

Գրի է առնված հետագա սերունդների համար ՀՊ 48

Իսրայելացիների անդադար տրտունջները, Աստծո ցասումն ու պատիժը’ նրանց օրինազանցություններին ի պատասխան, գրի առնվեցին սրբազան պատմության էջերում’ Աստծո ժողովրդի համար, որը պիտի ապրեր երկրի վրա դրանից հետո: Ավելին, դրանք պետք է նախազգուշացում լինեն հատկապես նրանց համար, ովքեր ապրելու են աշխարհի պատմության վերջում: Աստծո ժողովրդի համար են գրի առնված նաև նրանց նվիրվածությունն արտահայտող արարքները, Մովսեսին իրենց կամավոր ընծաները բերելիս’ նրանց եռանդը ու առատաձեռնությունը: Այն փաստը, որ նրանք այդպիսի ուրախությամբ ու հրճվանքով շինանյութ էին պատրաստում խորանի համար, պետք է օրինակ լինի բոլոր նրանց համար, ովքեր իսկապես սիրում ու երկրպագում են Աստ- ծուն: Նրանք, ովքեր բարձր են գնահատում Աստծո սուրբ ներկայության պարգևած օրհնությունը այնպիսի մի կառույց պատրաստելիս, որտեղ Տերը կարող է հանդիպել իրենց, պետք է համեմատաբար ավելի մեծ շահագրգռվածություն ու եռանդ դրսևորեն այդ սուրբ գործում, այնքան, որքան նրանք երկնային օրհնանքը ավելի բարձր են դասում երկրային հարմարություններից: Նրանք պետք է գիտակցեն, որ Աստծո համար են տուն պատրաստում: ՀՊ 48.1

Շատ կարևոր է, որ շինությունը, որը հատկապես նախատեսված է այն բանի համար, որ Աստված այնտեղ Իր ժողովրդի հետ հանդիպի, կառուցվի մեծ հոգատարությամբ. լինի հարմարավետ, կոկիկ ու պատշաճ, քանի որ այն պետք է ձոնվի Աստծուն ու Նրան նվիրվի, և աղաչանքով պետք է կանչեն Նրան, որ բնակվի այդ տանը և սրբագործի այն Իր սուրբ ներկայությամբ: Այնքան ընծաներ պետք է կամավոր կերպով տրվեն Տիրոջը, որ հնարավոր լինի հանգիստ ավարտել աշխատանքը, և շինարարներն ի վիճակի լինեն ասելու՝ այլևս ընծաներ մի բերեք: ՀՊ 48.2