Go to full page →

ԳԼՈՒԽ 8 - ՊԱՏԱՐԱԳԸ ՀՊ 63

ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՊ 63

Սատանան խաբել էր Հուդային’ ներշնչելով նրան, որ ինքը Քրիստոսի հավատարիմ աշակերտներից մեկն է, բայց նրա սիրտը միշտ մարմնավոր էր եղել: Նա տեսել էր Հիսուսի հրաշագործությունները, Նրա հետ էր եղել Նրա ծառայության ժամանակ, անժխտելի ապացույցներով համոզվել, որ Նա է Մեսիան, սակայն Հուդան ժլատ էր ու ագահ: Նա սիրում էր փողը: Նա բարկացած դժգոհեց, որ Հիսուսն օծվեց թանկարժեք յուղով: ՀՊ 63.1

Մարիամը սիրում էր իր Տիրոջը: Տերը ներել էր նրա բազմաթիվ մեղքերը և հարություն էր տվել նրա սիրասուն եղբորը, և նա ամե- նաթանկարժեք յուղն անգամ չէր ափսոսի Հիսուսին օծելու համար: Որքան թանկարժեք լիներ յուղը, այնքան ավելի լավ նա կարող էր արտահայտել իր երախտագիտությունը Փրկչին’ այն Նրան նվիրելով: ՀՊ 63.2

Հուդան իր ընչաքաղցությունն արդարացնելու համար ասաց, որ յուղը կարելի էր վաճառել և փողն աղքատներին բաժանել: Բայց Հուդան աղքատների մասին չէ, որ մտածում էր, քանի որ նա եսասեր էր և հաճախ սեփականացնում էր այն, ինչն իրեն էր վստահված աղքատներին բաժանելու համար: Հուդան անտարբեր էր եղել Հիսուսին մխիթարելու մեջ և նույնիսկ Նրա կարիքների նկատմամբ, և իր ագահությունն արդարացնելու համար հաճախ խոսում էր աղքատների մասին: Մարիամի առատաձեռնությունը խոցում էր նրա ագահ բնավորությունը: Եվ դա ճանապարհ հարթեց սատանայի համար դեպի Հուդայի սիրտը, ով և պատրաստակամորեն ընդունեց գայթակղությունը: ՀՊ 63.3

Հրեա քահանաներն ու ղեկավարները ատում էին Հիսուսին, սակայն ժողովուրդը Նրա շուրջն էր հավաքվում, որպեսզի լսի Նրա իմաստուն խոսքերն ու տեսնի Նրա հրաշագործությունները: Մարդիկ մեծ հետաքրքրությամբ հետևում էին Հիսուսին, որ- պեսզի լսեն այդ հրաշալի Ուսուցչի խրատները: Շատ ղեկավարներ հավատում էին Նրան, սակայն չէին համարձակվում խոստովանել դա, որպեսզի չվտարվեն ժողովարանից: Քահանաներն ու ծերերը որոշեցին, որ պետք է որևէ բան անել’ ժողովրդի ուշադրությունը Հիսուսից շեղելու համար: Նրանք վախենում էին, որ բոլորը կսկսեն հավատալ Նրան, և իրենց ապահով չէին զգում: Կամ նրանք պետք է կորցնեին իրենց դիրքը, կամ’ մահվան մատնեին Հիսուսին: Բայց եթե անգամ Հիսուսին սպանեին, դեռ կմնային այնպիսիք, ովքեր նրա զորության կենդանի հուշարձաններն էին: ՀՊ 63.4

Հիսուսը հարություն էր տվել Ղազարոսին, և քահանաները վախենում էին, որ եթե սպանեն Հիսուսին, Ղազարոսը կվկայի Նրա զորավոր ուժի մասին: Բազմաթիվ մարդիկ գալիս էին տեսնելու մե- ռելներից հարություն առած այդ մարդուն, և ղեկավարները որոշեցին Ղազարոսին նույնպես սպանել ու հանդարտեցնել կրքերը: Հետո նրանք ժողովրդին կդարձնեին դեպի մարդկային սովորույթներն ու վարդապետությունները, և անանուխի ու չամանի տասանորդին, ու դարձյալ ազդեցություն կունենային նրանց վրա: Նրանք որոշեցին ձերբակալել Հիսուսին այն ժամանակ, երբ Նա միայնակ կլինի, քանզի, եթե փորձեին ժողովրդի հետ եղած ժամանակ ձերբակալել, երբ մարդկանց մտքերը Նրանով էին տարված, ժողովուրդը կքարկոծեր նրանց: ՀՊ 64.1

Հուդան գիտեր, թե որքան են նրանք փափագում ձեռք գցել Հիսուսին, և համաձայնեց մի քանի արծաթով մատնել Նրան իշխանավորներին ու քահանաներին: Փողի նկատմամբ սերը դրդեց Հուդային մատնել իր Տիրոջը Նրա ամենակատաղի թշնամիների ձեռքը: Սատանան ուղղակիորեն Հուդայի միջոցով էր գործում, և վերջին տպավորիչ ընթրիքի ժամանակ մատնիչն իր Տիրոջը մատնելու ծրագիր էր մշակում: Հիսուսը տրտում ձայնով ասաց Իր աշակերտներին, որ այդ գիշեր նրանք բոլորը կգայթակղվեն Իրենից: Սակայն Պետրոսը եռանդուն կերպով առարկեց’ ասելով, որ եթե անգամ բոլորը գայթակղվեն Նրանից, միևնույնն է, ինքը չի գայ- թակղվի: Հիսուսն ասաց Պետրոսին. ՀՊ 64.2

«Սատանան ձեզ ուզեց, որ մաղի ցորենի պես, բայց Ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատը չպակասի. և դու երբ որ դառնաս, եղբայրներիդ հաստատիր» (Ղուկաս 22.31,32): ՀՊ 64.3