Go to full page →

Քրիստոսը և ամուսնությունը ԸԵԳ 24

Քրիստոսը եկավ ոչ թե քանդելու, այլ վերականգնելու ամուսնական հաստատությունը՝ մինչև դրա նախասկզբնական սրբությունն ու վեհությունը։ Նա եկավ, որպեսզի վերականգնի մարդու մեջ Աստծո բարոյական պատկերը, և սկսեց Իր աշխատանքը նրանից, որ հավանություն տվեց ամուսնական հարաբերություններին։ ԸԵԳ 24.1

Քրիստոսից բխող աստվածային սերը երբեք չի խորտակում մարդկային սերր, այլ կատարելագործում է այն։ Նրա շնորհիվ մարդկային սերը դառնում է նուրբ և մաքուր, վեհ և ազնիվ։ Մարդկային սերը երբեք անգնահատելի արդյունքների չի հասնի, թանկագին պտուղ չի բերի, եթե չմիանա աստվածայինի հետ և ուղղված չլինի դեպի վեր, որպեսզի աճի Երկնքի համար։ Աստված կամենում է տեսնել երջանիկ ամուսնություններ, երջանիկ ընտանիքներ։ ԸԵԳ 24.2

Ամուսնությունը, ինչպես բոլոր մյուս բարի պարգևները, որոնք Աստված տվել է մարդկանց, խեղաթյուրվեց մեղքով, բայց Ավետարանի նպատակն է՝ վերականգնել նրա մաքրությունն ու գրավչությունը։ Տերը կամենում է, որ ընտանիքը՝ որպես երկնային րնտանիքի խորհրդանիշ, դառնա ամենաերջանիկ վայրը երկրի վրա։ ԸԵԳ 24.3