Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Քրիստոսը և ամուսնությունը

    Քրիստոսը եկավ ոչ թե քանդելու, այլ վերականգնելու ամուսնական հաստատությունը՝ մինչև դրա նախասկզբնական սրբությունն ու վեհությունը։ Նա եկավ, որպեսզի վերականգնի մարդու մեջ Աստծո բարոյական պատկերը, և սկսեց Իր աշխատանքը նրանից, որ հավանություն տվեց ամուսնական հարաբերություններին։ԸԵԳ 24.1

    Քրիստոսից բխող աստվածային սերը երբեք չի խորտակում մարդկային սերր, այլ կատարելագործում է այն։ Նրա շնորհիվ մարդկային սերը դառնում է նուրբ և մաքուր, վեհ և ազնիվ։ Մարդկային սերը երբեք անգնահատելի արդյունքների չի հասնի, թանկագին պտուղ չի բերի, եթե չմիանա աստվածայինի հետ և ուղղված չլինի դեպի վեր, որպեսզի աճի Երկնքի համար։ Աստված կամենում է տեսնել երջանիկ ամուսնություններ, երջանիկ ընտանիքներ։ԸԵԳ 24.2

    Ամուսնությունը, ինչպես բոլոր մյուս բարի պարգևները, որոնք Աստված տվել է մարդկանց, խեղաթյուրվեց մեղքով, բայց Ավետարանի նպատակն է՝ վերականգնել նրա մաքրությունն ու գրավչությունը։ Տերը կամենում է, որ ընտանիքը՝ որպես երկնային րնտանիքի խորհրդանիշ, դառնա ամենաերջանիկ վայրը երկրի վրա։ԸԵԳ 24.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents