Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Մıրվր ıրանը

    Ամուսին-հայրը, ով մռայլէ, ինքնասեր և իշխող, ոչ միայն դժբախ-տացնում է իրեն, այլ նաև մթագնում է ընտանիքի բոլոր անդամների կյանքը։ Նրա կինը ընկճված է և անառողջ, երեխաները դառնում են նյարդային հոր վատ վարքի պատճառով։ Վաղ թե ուշ նա կքաղի ընտանիքի հանդեպ այդպիսի վերաբերմունքի պտուղները։ԸԵԳ 94.3

    Եթե դուք բարի, նրբանկատ ու կարեկցող լինելը թուլություն եք համարում և կարծում եք, թե գցում եք սեփական արժանապատվությունը կնոջ հետ քնքուշ, բարյացակամ, սիրով վարվելով, ապա ճիշտ պատկերացում չունեք իսկական տղամարդկության և արժանապատվության մասին։ԸԵԳ 94.4

    Բարի գործերն անավարտ թողնելու սովորությունր բնավորության թուլության և թերnւթյան դրսևորում է։ԸԵԳ 94.5

    Այն, ինչը դուք թուլություն եք համարում, Աստված համարում է իսկական քաղաքավարություն։ԸԵԳ 95.1

    Ամուսիններ, ձեր կանանց հնարավորություն տվեք ապրել հոգևոր կյանքով։ Չափազանց շատ բան մի սպասեք ձեր կանանցից և երեխաներից։ Մի մեղադրեք։ Եթե դուք, պահպանելով ձեր առույգ, ուրախ տրամադրությունը, նրանց հետ խոսում եք բարեսրտորեն և քնքշորեն, ապա վշտի, կայծակնային ամպերի և դժբախտության վտխարեն լույս եք բերում ձեր տուն։ Մտածեք կնոջ նկատմամբ ձեր վերաբերմունքի մասին։ Դուք չափազանց բա՞րձր եք գնահատում ձեր սեփական կարծիքը, ծայրահեղությա՞ն եք դիմում և չե՞ք ցանկանում, որ կնոջ տեսակետր կշիռ ունենա։ Հարգանք չե՞ք տածում կնոջ նկատմամբ և չե՞ք սովորեցնում երեխաներին հարգել նրա կարծիքը։ Նրան չե՞ք վերաբերվում որպես հավասարի, այլ ջանում եք ձեր ձեռքը վերցնել ղեկավարման սանձերը և իշխում եք երկաթե կամքո՞վ։ Այդ դեպքում պետք է ձեր մեջ զարգացնեք քնքշանք և կարեկցանք։ԸԵԳ 95.2

    Եթե ամուսինը բռնակալ է, պահանջկոտ, իր կնոջը քննադատող, նա չի կարող նվաճել կնոջ հարգանքն ու սերը, և ամուսնական հարա-բերությունները նրան ատելի կդառնան։ Նա չի սիրի ամուսնուն, որով-հետև վերջինս չի ցանկանում դառնալիր բարի ընկերը։ԸԵԳ 95.3

    Ամուսինները միշտ պետք է հոգատար, ուշադիր, հավա-տարիմ և կարեկից լինեն իրար նկատմամբ։ Նրանք պիտի սեր և կարեկցանք ցուցաբերեն։ Եթե ամուսինը բարի բնավորության, մաքուր սրտի, վեհ մտքի տեր է, նա երջանիկ կդարձնի ամուսնական հարաբերnւթյnւնները։ԸԵԳ 95.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents