Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    8 - ԴԱՌՆԱԼ ԾնՈՂՆԵՐ

    Աա, ով չի yանկանnıմ իրեն Ցան֊ րաբեnնկել երեխաների դասıիարակու-թյան ու կրթության հոգսերով, չպեıիի է երեխաներ ունենա։ Պլաıրոն

    Տունն առանց երեխաների դատարկ է։ Նրա բնակիչներին սպառնամ է եսասեր դառնալու վտանգը փայփայել անձնական ազատության նկատմամբ սերը և հաշվի նստել միայն սեփական ցանկությունների ու շահերի հետ։ Նրանք ամենից առաջ մտածում են իրենց մասին և փոքր-ինչ ուրիշների։ԸԵԳ 47.1

    Եսասիրությունը, որն ունի բազմապիսի դրսևորումներ կախված կյանքի պարազաներից ու բնավորության առանձնահատկություննե-րից, պետք է արմատախիլ արվի։ Երբ ընտանիքում երեխաներ կան, բանականությունը դրդում է մեծահասակներին մոռանալ իրենց և հոզալ նրանց մասին, խրատել նրանց և նրանց համար օրինակ լինել։ Երեխաները ստիպում են, որ համբերություն, զսպվածություն և իսկական սեր դրսևորենք, իսկ երբ ընտանիքում դեռևս երեխաներ չկան, մեծահա— սակները պիտի մշտապես աչալուրջ լինեն, որպեսզի եսասիրությունը իշխանություն չունենա, և իրենք չդառնան եսակենտրոն՝ պահանջելով ուշադրություն, խնամք և հոզատարություն չգիտակցելով, որ այդ ամենը իրենք պիտի պարգևեն մյուսներին։ Շատերը հիվանդ են ֆիզիկապես, մտավորապես և թուլացած են բարոյապես, որովհետև իրենց ուշադրության կենտրոնում բացառապես իրենք են։ Նրանց կարելի է դուրս քաշել լճացումից շնորհիվ առողջ կենսասիրության ե երեխաների անզուսպ եռանդի։ԸԵԳ 47.2

    Կարեկցանքը, համբերութունն ու սերը, որ անհրաժեշտ են երե-խաների հետ շփվելիս, օրհնություն կբերեն ամեն մի տան։ Դրանք կմեղմացնեն և կհնազանդեցնեն նրանց բնավորությունը, ովքեր ուրախության ու հանգստի կարիք ունեն։ Երեխայի ներկայությունը տան մթնոլորտը դարձնում է հաճելի և մաքուր։ Մեզանից կախում ունեցող երեխաների նկատմամբ հոգածությունն ու կապվածությունը մեր էությունից հեռացնում են կոպտությունը, մեզ դարձնում սիրող ե կարեկցող։ԸԵԳ 48.1

    Երեխաները իրենց ծնողներին են վստահված որպես թանկագին սեփականություն, որն Աստված մի օր կպահանջի նրանցից։ Մենք պիտի դաստիարակենք երեխաներին նրանց խնամելով, տրամադրելով ավելի շատ ժամանակ ու տալով ավելի ճիշտ խրատներ։ԸԵԳ 48.2

    Ձեր որդիներն ու դուստրերը Աստծո ընտանիքի կրտսեր անդամներն են։ Նա վստահել է նրանց ձեգ որպեսզի դաստիարակէք և կրթեք նրանց երկնքի համար։ Դուք պիտի հաշիվ տաք Նրան, թե ինչպես եք կատարեւ ձեր սրբազան պարտքը։ԸԵԳ 48.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents