9 - ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻԱՄնՈՒՌՅՈՒՆԸ
Vսıրաևեկաև շրզաևակր աևհրա֊ ժեշւր է համարել սրըակաևահ վայր երկևգի խորհրաևիքէշ:
Յուրաքանչյուր ընտանիք սրբազան շրջանակ է, ամրոց, որը պետք է պահպանել կողմնակի մարդկանց ներխուժումից։ Ամուսինն ու կինը պեաք է մեկը մյուսի համար լինեն ամեն ինչ։ Կինը ամուսնուց չպիտի պահի ոչ մի զաղտնիք, որով կիսվում է ուրիշների հետ, նմանապես ե ամուսինը կնոջից չպիտի ունենա գաղտնիքներ, որոնք պատմում է կողմնակի մարդկանց։ Կնոջ սրտում պիտի թաղվեն ամուսնու թերությունները ե ամուսնու սրտում կնոջ թերությունները։ Ամուսինները երբեք չպետք է իրենց թույլ տան այնպիսի կատակներ, որոնցով կարող են խոցել մյուսի զգացմունքը։ Ամուսինները, նույնիսկ կատակով, երբեք մեկը մյուսից չպիտի բողոքեն ծանոթներից ինչ-որ մեկի մոտ, քանի որ ղա, լինելով բոլորովին անմեղ կատակ, երկուսին էլ միայն տհաճություններ կպատճառի ե, հնարավոր է, նույնիսկ օտարացման բերի։ԸԵԳ 53.1
Ընտանիքը պետք է համարել սրբազան վայր երկնքի խորհրդանիշ, հայելի, որի մեջ մենք տեսնում ենք մեր արտացոլումը։ Ընկերները և ծանոթները չպետք է խառնվեն մեր ընտանեկան կյանքին։ Ամուսիննե-րը պիտի վստահ լինեն, որ իրենք ամբողջովին պատկանում են մեկը մյուսին, ինչը տալիս է ազատություն, հանգստություն և վստահության զգացում։ Հետևեք այն բանին, որ տարակարծության ոգին չթափանցի ընտանիք։ Եթե դուք ձգտեք միասնության, տարակարծությունը կվերանա, և ընտանիքում կրկին կթագավորի սերը։ Ամուսինը և կինը պիտի հիշեն, որ իրենք կարող են առաջ գնալ առաջացող հակասությունների պատճառով իրենց չդատապարտելով դժբախտ կյանքի։ Նրանք, ովքեր թույլ են տափս նույնիսկ աննշան տարաձայնություններ, տուն են հրավիրում չարի ուժերին։ԸԵԳ 53.2