Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ինչ կարդալ

    Երեխայի ընկալունակ, զարգացող միտքը ծարավ է գիտելիքների։ Մւսրմնի պես՝ միտքը ուժ է վերցնում այն սննդից, որ ստանում է։ Շատ երիտասարդներ անչափ սիրում են գրքեր։ Նրանք կարդում են իրենց ձեռքն ընկած ցանկացած բան։ Ես կոչ եմ անում այդպիսի երեխաների ծնողներին վերահսկել կարդալու նկատմամբ նրանց հակումը։ Նրանց համար սեղանին դրեք այնպիսի գրքեր, որոնք կօգնեն կերտել բնավորությունը։ Երեխաներին դրդեք կուտակել օգտակար գիտելիքներ, որ թույլ կտան հոգին լցնել բարությամբ։ Զսպեք նրանց այնպիսի գրքեր կարդալու ցանկությունը, որ վնասակար սնունդ են պարունակում մտքի համար։ԸԵԳ 183.3

    Աշխարհը լի է գրքերով, որոնք ավելի լավ է ոչնչացնել, քան տարածել։ Ավելի լավ կլինի երիտասարդությունը չկարդա շատ գրքեր, որոնք հրատարակվում և տարածվում են շահ բերելու նպատակով։ԸԵԳ 183.4

    Այն գրքերը, որ աղավաղում են ճշմարտությանը, երբեք չպետք է ընկնեն երեխաների և երիտասարդության ձեռքը։ Թող երեխաները դաստիարակության ընթացքում ձեռք չբերեն կեղծ պատկերացումներ։ԸԵԳ 184.1

    Բախվելով մեծ քանակությամբ հրատարակված նյութերի ու պարբերական մամուլի հետ՝ ծերերն ու երիտասարդները ձեռք են բերում հապշտապ և մակերեսային կարդալու սովորություն, և միտքը կորցնում է կապակցված և նպատակասլաց գործելու ունակությունը։ Բացի այդ, պարբերական հրատարակությունների ու գրքերի նշանակալի մասը պարունակում է ոչ միայն անմիտ, դատարկ և քայքայիչ, այլ նաև անպատշաճ ե նսեմացուցիչ նյութեր։ Այդպիսի գրականության ազ-դեցությունը ոչ միայն թմրեցնում ու ավերում է միտքը, այլ նաև ապականում և կործանում է հոգին։ Սիրային պատմությունների ընթերցումը զրկում է կարևոր և լուրջ հարցերի վրա կենտրոնանալու հնարավորությունից։ Նրանք, ովքեր սիրում են կարդալ դատարկ, հուզող պատմություններ, երբեմն անընդունակ են դառնում կատարել իրենց առօրյա պարտականությունները, քանի որ ապրում են ոչ իրական, հորինված աշխարհում։ԸԵԳ 184.2

    Երեխաները կարիք ունեն կարդալու այնպիսի գրքեր, որ նրանց համար հաճույք և զվարճություն լինեն, չփչացնեն միտքը, չհոգնեցնեն մարմինը։ Երեխաներն ու երիտասարդները կարդում են պատահական գրքեր, բայց եթե դուք նրանց համար ընտրեք լավ գրքեր, նրանք էլ կսովորեն նման ընտրություն կատարել։ Դժվար չէ գտնել հոգին կործանող գրքեր, և երեխաները շատ արագ հրապուրվում են դրանով, բայց եթե նրանց առաջարկվեն բովանդակալից ե օգտակար գրքեր, համապատասխան ճաշակ կձևավորվի գրքերի նկատմամբ։ Միտքն անհրաժեշտ է կարգապահ դարձնեյ և անդադար նրա մեջ ճաշակ ձևավորել ամեն առողջի ու օգտակարի նկատմամբ։ Ծնողները պետք է ժամանակին իրենց երեխաներին ծանոթացնեն Սուրբ Գրքին, որպեսզի նրանց մոտ ճիշտ մտածելակերպ զարգանա։ԸԵԳ 185.1

    Մի հապաղեք արմատացնելու հետազոտելու օգտակար սովո-րությունը։ Եթե դուք ցրված եք, սովորեք կենտրոնանալ։ Եթե միտքը լարելու ցանկություն չունեք, անհրաժեշտ են վճռական ջանքեր, որպեսզի հաղթահարեք ինքներդ ձեզ։ Անհրաժեշտ է կիրառել խիստ կանոններ մտածողությունը ճիշտ հունով տանելու համար։ԸԵԳ 185.2

    Հազիվ կարելի է հանդիպել հավասարակշռված մտքի տեր մարդու, որովհետև ծնողները հանցավոր անփութություն են դրսևորում իրենց պարտքի նկատմամբ, այն է բնավորության լավ գծերի զարգացումն ու խրախուսումը և վատ հատկանիշների զսպումը։ Նրանք չպիտի մոռա-նան, որ իրենց վրա դրված է կարևոր պարտականություն՝ հետևել իրենց երեխաներից յուրաքանչյուրի հակումների զարգացմանը, նրանց մեջ արմատավորել լավ սովորություններ և ձևավորել ճիշտ մտածողություն։ Խրախուսեք բարոյականությունը և զարգացրեք մտավոր կարողությունները։ԸԵԳ 185.3

    Ի՞նչ են դիտում, կարդում և լսում երեխաները ձեր տանը։ԸԵԳ 185.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents