Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    31 - ԸՆՏԱՆԵԿնՈյ ՏեՏԵՍՈՒԹՅՈՈյ

    Փnղր մեր կապվաձությունների մշyıական uıրոıգումն է։

    Քործարար ազնվության և ճշմարիտ հաջողության հիմքում ընկած է Աստծո սեփականության իրավունքի ընդունումը։ Նա, ով ստեղծել է ամեն ինչ, իսկական Տերն է։ Մեր ունեցած ամեն ինչը վստահված է մեզ Աստծո կողմից, որպեսզի մենք գործածենք ունեցվածքը ըստ Նրա հրամանների։ Աստված մեզ օժտել է տաղանդներով, ունակություններով և ուղարկել է աշխարհ, որպեսզի մենք կատարենք Նրա կողմից սահմանված գործը։ Փողը և նյութական արժեքները մեզ չեն պատկանում։ Մենք պանդուխտներ ե օտարականներ ենք։ Մենք որպես պարգև ենք ստանում այն, ինչն անհրաժեշտ է մեր առողջության ու կյանքի համար։ Մեր երկրային օրհնությունները մեզ փոխ են տրված, որպեսզի փորձեն, թե կարելի՞ է արդյոք մեզ վստահել հավիտենական գանձեր։ Եթե մենք դիմանանք այս փորձությանը, ապա ձեռք կբերենք փառք և անմահություն։ԸԵԳ 169.1

    Միշտ չէ, որ փողն անեծք է։ Այն ունի մեծ արժեք և ճիշտ գործածվելու դեպքում կարող է օգուտ բերել։ Բայց վատնելու և անխոհեմ գործածելու դեպքում փողը թակարդ է դառնում ծախսողի համար։ Նա, ով փողը ծախսում է հպարտության և պատվասիրության բավարարման համար, այն անեծքի է վերածում, ոչ թե օրհնության։ Փողը մեր կապվածությունների մշտական ստուգումն է։ Եթե Աստծո կողմից տրված օրենքները մշտապես կատարվեին, ապա աշխարհի վիճակը բարոյական, հոգևոր և քաղաքացիական առումով արմատապես կփոխվեր։ Ինքնասիրությունն ու ինքնահավանությունը չէին դրսևորվի այնպես, ինչպես այժմ, այլ յուրաքանչյուրը կհոգար նաև ուրիշների երջանկության և բարօրության համար։ԸԵԳ 169.2

    Գոյություն ունի անկախություն, որն արժանի է գովեստի։ Իր բեռն անձամբ կրելու ցանկությունը և ուրիշի հացին ձեռք չպարզելը գովելի է։ Ազնիվ և հիանալի է այն ձգտումը, որը ղեկավարվում է ինքնուրույն լինելու ցանկությամբ։ Անհրաժեշտ է սովորել աշխատասիրության և խնայողության։ԸԵԳ 170.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents